Վատիկանի մամլո ծառայությունը հաղորդել է, որ նոյեմբերի 25-ին նախատեսվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նոյեմբերի 25-26-ին ՌԴ նախագահը լինելու է Իտալիայում` մասնակցելու ռուս-իտալական միջպետական խորհրդակցություններին, որ տեղի կունենան Տրիեստում: