Թեև գործարարներն առանձնապես գոհ չեն պետեկամուտների կոմիտեում ընթացող վարչարարական բարեփոխումներից՝ «որքան բարեփոխում են, այնքան խաթարվում է մեր գործերի բնական ընթացքը» հիմնավորմամբ, միևնույն է, կառավարությունը կարևորում է վարչարարության խստացումը։ Այսօրվա նիստում էլ գործադիրը հաստատեց ՊԵԿ մաքսային վարչարարության 2013-14 թվականների ռազմավարական ծրագիրը։ Այն, հավանաբար, բխում է նաև Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարից, քանի որ վարչապետը հանձնարարեց Մաքսային միության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել ծրագրային այս փաստաթղթում և մի քանի օրվա ընթացքում լրամշակել այն։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ