Քրեսիդա Բոնասին պաշտոնապես ներկայացվել է Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքին` իբրև արքայազն Հարիի ընկերուհի: Ի տարբերություն ավագ եղբոր` արքայազն Ուիլյամի, որ տաս տարուց ավելի ճանաչում էր Քեյթ Միդլտոնին, Հարրին Քրեսիդա Բոնասիին հանդիպում է ընդամենը մեկ տարի, բայց Մեծ Բրիտանիայում արդեն սպասում են նրանց հարսանիքին: Սանդրինհեմ կալվածքում կայացած հարսնատեսը հաջող է անցել: