Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ուսանողական կառույցների ներկայացուցիչների այցը ԼՂՀ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ուսանողական կառույցների ներկայացուցիչների այցը ԼՂՀ
21.10.2013 | 11:59

Հոկտեմբերի 18-20-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և բուհերի ուսանողական կառույցների անդամներն այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդական և ուսանողական կառույցների միջև համագործակցությունը և նոր, համատեղ ծրագրերի հիմք դնել:

Հայաստանցի երիտասարդներն Արցախում հանդիպել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ, Արցախի պետական համալսարանում քննարկումներ են ունեցել տարբեր երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա զարգացումներին, Արցախի ներքին խնդիրներին։ Խոսվել է երիտասարդական պետական քաղաքականության առանձնահատկությունների մասին։ Ա. Ղուլյանն ընդգծել է, որ երիտասարդությանն ուղղված առաջիկա ծրագրերում ընդգրկված է երիտասարդական խորհրդարանի ստեղծման հարցը, ինչը շատ երիտասարդների ինքնադրսևորվելու, կայանալու հնարավորություն կտա։ ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հասարակական հատվածն Արցախում այնքան էլ զարգացած չէ, ուսանողական կառույցները դեռ ամբողջությամբ չեն մասնակցում բուհի կառավարման գործընթացին։ Այստեղ անելիքներ կան, և այս համատեքստում որոշակի ծրագրերի իրականացման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Մասնավորապես, հենց հաջորդ ամսվանից կմեկնարկեն ՀՀ-ի և ԼՂՀ-ի երիտասարդական կառույցների համատեղ ծրագրերը։ Ընդ որում, ծրագրեր կիրականացվեն ոչ միայն Արցախում, այլև արցախցի երիտասարդները հնարավորություն կունենան իրենց գաղափարները կյանքի կոչել Հայաստանում։

Ա. Ղուլյանը նաև կոչ է արել հայաստանցի երիտասարդներին հաճախ և երկար ժամանակով այցելել Ղարաբաղ՝ նշելով, որ պետք է տեսնել Արցախը, որպեսզի հասկանալ արցախցուն ու Արցախի խնդիրները։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշել է, որ այսուհետև Արցախում, արցախցի երիտասարդների շրջանում կանցկացվեն քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված, կրթական, մշակութային բազմաոլորտ ծրագրեր, ինչի միջոցով փորձ կարվի խթանել երիտասարդների ակտիվությունը։ Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ ԼՂՀ երիտասարդական և ուսանողական կառույցների անդամների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացան այն խնդիրների, նպատակային ծրագրերի մասին, որոնց կարիքն ունի Արցախի երիտասարդությունը։

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ