AEGEE-Երևան՝ Երևանի եվրոպական ուսանողների ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպությունը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն այսօր տվել են «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2013թ.» երիտասարդական խորհրդաժողովի մեկնարկը:
Այս յուրահատուկ երիտասարդական մոդելավորման ծրագիրը Եվրոպական խորհրդարանի գործունեության քաղաքական մոդելավորումն է, որի թեման է «ԵՄ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողով. Ասոցացման համաձայնագրերին ընդառաջ»:
Խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար պարոն Տրայան Հրիստեան և Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասը:
Խորհրդաժողովին մասնակցելու համար շուրջ 300 դիմորդներից երկփուլանի մրցակցային գործընթացներով ընտրվել են 100-ից ավել երիտասարդներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև 12 միջազգային
մասնակիցներ եվրոպական տարբեր երկրներից (Լեհաստան, Հունաստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Ավստրիա, Մոլդովա և այլն):