Մինչ Փակ շուկայի ոչնչացման դեմ պայքարողները վերջին ճիգերն էին գործադրում, որպեսզի հայտնի օլիգարխը հիմնահատակ չփչացնի պատմամշակութային արժեքը, վերջինս ժամանակ չէր կորցնում, և շինաշխատանքներն ակտիվ ընթանում էին: Այսօր արդեն «Սիթի» դարձած նախկին շուկան հաշված ժամեր անց կբացվի: Ոչինչ չի հիշեցնում նախկին շինությունը, բացի մուտքի դռնից: Որքան երևում է դեռ չբացված սուպերմարկետից, մյուս սիթիների պատճենն է` շարժասանդուղքով, որը ենթադրում է, որ առևտրի բաժիններ կան նաև երկրորդ հարկում: Արդեն իսկ կարելի է փաստել, որ իշխանությունից ոչ մեկը չկարողացավ, ավելի ճիշտ` չցանկացավ, զսպել այս մեծահարուստի «ախորժակը»: Վստահ կարելի է ասել, որ Երևանը կորցրեց հերթական պատմամշակութային արժեքը, որն այլևս ոչ մի կերպ հնարավոր չէ վերադարձնել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ