Ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևը մտադիր է վաղը գնալ օդանավակայան և ձվեր ու պոմիդորներ նետել Ստրասբուրգից վերադարձող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ՝ ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցի համար: Այս հարցին այսօր անդրադարձել է նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, ով Tert.am-ի հետ զրույցում սխալ է համարել այդ քայլը` հավելելով. «Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած նման նախաձեռնությունից»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ