Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Եթե դու չես լուծել ազգիդ առջև ծառացած խնդիրները, ուրեմն դու անկախ կոչվել չես կարող»

«Եթե դու չես լուծել ազգիդ առջև ծառացած խնդիրները, ուրեմն դու անկախ կոչվել չես կարող»
20.09.2013 | 16:49

«Սեպտեմբերի 21-ը անկախության վերականգնման հռչակման օր է, ոչ թե անկախության հռչակման: Անկախության օրը մայիսի քսանութն է և թերագնահատել մայիսի 28-ի նշանակությունը եղել է մեր հասարարական- քաղաքական ամենամեծ սխալը: Մի քիչ շատ վիճելի հարցեր են գոյացել և դրանց պատասխանները չկան, քանի որ այն ժամանակվա մեր ղեկավարները որոշեցին այդպես: Մենք բոլոս էլ հասկանում ենք, որ դա տոն է, սակայն պատմական ժառանգություն կոչվածը կտրվել է: Մենք կտրել ենք, ջախջախել ենք մեր պատմությունը: Մի քիչ դա եղել է անձնական ամբիցիաների դրսևորում, ոչ թե անկախության հետ կապված խնդիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆԸ` ընդգծելով, որ այս հարցը վիճելի է, բայց այսպես ապրել են շուրջ քսաներկու տարի: Թե որքանով Մաքսային միությանն անդամագրվելը կազդի Հայաստանի անկախության վրա, քաղաքագետն այսպիսի դիտարկում արեց. «Գուցե այլ ազգերի համար, որոնք իրենց խնդիրները լուծված են համարում, իմաստ ունի հրաժարվել պետականությանն առնչվող տարրերից, բայց մենք, եթե ունենք չլուծված խնդիրներ, չպետք է հրաժարվենք անկախ հանրապետությունից: Անկախությունը մեզ համար բարձրագույն արժեք է: Այն պետք է կարևորենք այնքան ժամանակ, քանի դեռ գոնե 50 տոկոսով չենք իրականացրել «Ազատ, անկախ, միացյալ Հայք» հասկացությունը: Եթե դու չես լուծել ազգիդ առջև ծառացած խնդիրները, ուրեմն դու անկախ կոչվել չես կարող»:

Բանախոսի խոսքով, մենք անկախացել ենք ոչ թե որևէ մի երկրից, այլ վերականգնել ենք մեր անկախությունը, որպեսզի Խորհրդային Միության փլատակների մեջ չմնանք: Այնուամենայնիվ մեր տարածաշրջանում բռնկվել է պատերազմ, և այդ պատերազմը 91 թվականի սեպտեմբերից երեք ու կես տարի տևեց, իսկ հետո զինադադար եղավ, սակայն զինադադարը չի նշանակում, որ պատերազմն ավարտված է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ