Սեպտեմբերի 14-ին նշվում է առաջին բուժօգնության օրը: Նախաձեռնության հեղինակը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է: Այս օրը նշվում է 2000 թվականից և նպատակն է կարևորել առաջին բուժօգնության նշանակությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամեն տարի աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժում է բնակչության 15 տոկոսը: Այս ցուցանիշը կարելի է էապես բավարարել, եթե ժամանակին ցուցաբերվի անհրաժեշտ առաջին բուժօգնություն: