Երևանում մեկնարկած ԵԽ Միջմշակութային երկխոսության կրոնական հարթակի մասնակիցների հերթական հանդիպման ժամանակ քննարկվել են ժամանակակից աշխարհում կրոնի ազատությանը վերաբերող մարտահրավերներն ու երաշխիքները: ԵԽ անդամ երկրների բարձրաստիճան հոգևորականների, Հայ առաքելական եկեղեցու, կաթոլիկ, ուղղափառ, մահմեդական, հուդայական, բուդդայական հոգևորականների, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կայացած քննարկմանը ներկա է եղել և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: