Օգոստոսի 1-ին՝ ժամը 18.30, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա հայ ազգագրական երգի տոնական երեկո` նվիրված հայ մշակոյթի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանին:
Միջոցառման ընթացքում կներկայացվի նորաստեղծ կայքը, հանդես կգան տարբեր ազգագրական խմբեր ու առանձին կատարողներ: Ներկա կլինեն Հայրիկ Մուրադյանի ընտանիքի անդամները:
Հայրիկը մասնագիտությամբ պատմաբան էր և շատ արժեքավոր աշխատությունների հեղինակ: Սակայն նա առավել հայտնի է որպես հին հայկական ժողովրդական երգերի կատարող: Նրա ձայնն է հնչում բազմաթիվ հայկական ֆիլմերում:
Հայրիկ Մուրադյանն «Ակունք» ազգագրական համույթի ոգեշնչողն ու խորհրդատուն էր, որը հետագայում գլխավորեց նրա դուստրը` Մարո Մուրադյանը: Նա ստեղծել ու գլխավորել է բազմաթիվ ազգագրական համույթներ (այդ թվում` ուսանողական, մանկական)։