Քիչ առաջ քաղաքապետարանի հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ ակցիայի մասնակիցների` քաղաքապետ Տարոն Մարգարյանին «հրամցրած» երեկվա տորթը կերել են քաղաքապետարանի հավաքարարները, իսկ հետո նրանց են միացել նաև շենքի պահպանությունն իրականացնող աշխատակիցները: Ոստիկաններից մեկն ասել է մոտավորապես հետևյալը. «Լավ, է, բերեք ուտենք, սոված ենք»: Փաստորեն, տորթը կերան ուրիշները, իսկ տրանսպորտի սակագինն առայժմ նույնը թողնելու որոշումը «աչքը տորթի մեջ մնացած» քաղաքապետը կայացրեց:
Կարինե ԽԱՉԱՏՐՅԱՆ