Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Տեղի են ունենում գործընթացներ, որոնք պետք է անհանգստացնեն մեզ»

«Տեղի են ունենում գործընթացներ, որոնք պետք է անհանգստացնեն մեզ»
18.07.2013 | 19:32

Նոր Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարից հետո նվաստացուցիչ պայմաններով դատարան բերված հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ խտրական վերաբերմունքը վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններին առնչվող տարատեսակ քննարկումների ու մեկնաբանությունների առիթ տվեց: Չնայած ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպված ակցիայի սակավամարդությանը, սոցիալական ցանցերում հնչեցին մտահոգություններ, որ կարող են վտանգվել հայ-ռուսական հարաբերությունները: Կանխատեսումներ արվեցին նաև, որ այդ ակցիաները պետք է դիտարկել աշնանը Վիլնյուսում նախաստորագրվելիք ԵՄ ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ առևտրի պայմանագրի համատեքստում:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ շատերն են փորձում այդ ակցիաները կապել ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ, սակայն իրականում ընթանում են այլ մտահոգիչ գործընթացներ:
«Ռուսականություն-հակառուսականությունը շատ երկրորդական հարց է տվյալ դեպքում: Շատ հետաքրքիր «զուգադիպությամբ» Հայաստանում սկսվեցին հակառուսական, Ռուսաստանում էլ` հակահայկական տրամադրություններ: Այնպիսի տպավորություն է, որ սա զուգահեռ պրոցես է, որն էլ պետք է մեզ անհանգստացնի: Ես ինքս հակված չեմ այս ամենը պայմանավորել ԵՄ ասոցացման համաձայնագրով»,- ասաց Ստեփան Դանիելյանը, հավելելով, որ այդ գործընթացները նորություն չեն, առաջին կամ երկրորդ անգամ չեն տեղի ունենում, սակայն մեր հասարակությանը չեն տրվել պարզաբանումներ, թե որոնք են դրանց պատճառները:
«Արտաքին քաղաքականության պատասխանատուները չեն տալիս այդ հարցերի պատասխանները»,-նշեց մեր զրուցակիցը:-Կարևոր հարց է նաև, թե ինչ գործ ուներ Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում: Երկրորդ ծաղկավոր խալաթը ակցիայի կազմակերպիչները պետք է տանեին կառավարություն և այնտեղ ևս անցկացնեին բողոքի ակցիա, որովհետև այդ մարդը կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականության պատճառով է հայտնվել Մոսկվայի փողոցներում` օրվա հաց վաստակելու»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ