«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

«Հայաստանում խոսքի ազատության վիճակը վատթարացել է»

«Հայաստանում խոսքի ազատության վիճակը վատթարացել է»
17.07.2013 | 17:26

«2012թ առաջին եռամսյակի տվյալներով, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լրագրողների ֆիզիկական բռնության`երեք, ԶԼՄ-ների ու աշխատակիցների նկատմամբ ճնշուների գործադրման տասը, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների`տասը դեպք»,-այսօր մամուլի ասուլիսում ասաց Խոսքի ազատության պետական կոմիտեի նախագահ Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆԸ`հավելելով, որ բացի այս` վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական յոթ նոր գործ է հարուցվել լրատվամիջոցների նկատմամբ, իսկ ընհանուր առմամբ, այսօրվա դրությամբ ընդդեմ ԶԼՄ-ների առկա է տասներեք գործ:

Ըստ բանախոսի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, Հայաստանում խոսքի ազատության վիճակը նույնպես վատթարացել է, ավելացել են խախտումները, ճնշումները լրագրողների նկատմամբ:

«Միջազգային կառույցներն ինչ գնահատական էլ տան, որքան էլ վարդագույն ակնոցներով ներկայացնեն իրողությունը, ես ունեմ փաստեր, որոնք ցույց են տալիս իրական պատկերը, իսկ այն հուշում է, որ լրագրողների նկատմամբ ճնշումներն ավելացել են»,-ասաց Ա.Մելիքյանը` նշելով, որ այս եռամսյակում Ֆիզիկական բռնություններն ավելի շատ են եղել, քան նախորդ տարի:

Նա ուրախալի համարեց այն փաստը, որ վերջին շրջանում իրավապահ մարմիններից, մասնավորապես ոստիկանությունն ավելի ուշադիր է արձագանքում ահազանգերին ու սուր իրավիճակներին: «Սկսել են արձագանքել յուրաքանչյուր փաստի, ընդհուպ` խիստ նկատողության ենթարկել ոստիկանության պաշտոնյային, բայց լինում են դեպքեր էլ, որ դրսևորում են ոչ ադեկվատ մոտեցումներ»,-ասաց նա: Խոսքի ազատության պետական կոմիտեի նախագահի խոսքով`այն, ինչ արվում էԶԼՄ-ների ու աշխատակիցների իրավունքները պաշտպանելու համար, շատ լավ է, սակայն անելիքներ կան:

Պարոն Մելիքյանը անդրադարձավ նաև լրատվամիջոցների և լրագրողների կողմից թույլ տված էթիկայի խախտումներին, մասնավորապես գրագողությանը, ինչը լրատվության որակի անկման հիմնական պատճառներից է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը
Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը