Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Խնդիրն այն չէ` ինչ է հայտարարվում, խնդիրն այն է` ինչ է արվում»

«Խնդիրն այն չէ` ինչ է հայտարարվում, խնդիրն այն է` ինչ է արվում»
11.07.2013 | 19:07

Երեկ Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ի թիվս իշխանությունների և ԱԺ ոչ իշխանական ուժերի, հանդիպել է նաև քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցած «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն ՎԱՐՈՒԺԱՆ ՀՈԿՏԱՆՅԱՆԻՑ irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ ունի աշնանը ՀՀ-ի կողմից նախաստորագրվելիք ԵՄ ասոցացման համաձայնագրից:
Վարուժան Հոկտանյանը նշեց, որ հանդիպման սկզբում Շտեֆան Ֆյուլեն ընթերցել է մի հայտարարություն, ըստ որի, համաձայնագրի նախաստորագրմանը հաջորդելու է գործողությունների ծրագիր:
«ԹԻ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը կարծիք հայտնեց, որ եթե ԵՄ պաշտոնյաների հայտարարությունները կյանքի կոչվեն, միանշանակ է, որ ժամանակի ընթացքում կարող ենք հասնել տնտեսական մենաշնորհների վերացմանը:
Վարուժան Հոկտանյանին հիշեցրինք, որ ԵԽ-ին անդամակցելիս էլ կային որոշակի սպասելիքներ, սակայն ԵԽ-ն աչք է փակում Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման փաստերի վրա:
«Խնդիրն այն չէ` ինչ է հայտարարվում, խնդիրն այն է` այդ հայտարարություններն ի կատա՞ր են ածվում, թե՞ ոչ: Եթե ասվում է, որ պետք է բարեփոխվի քաղաքական համակարգը, ազատականացվի տնտեսական ոլորտը, պայքար իրականցվի կոռուպցիայի դեմ, անցկացվեն նորմալ ընտրություններ, ԵԽ-ին անդամակցելուց առաջ էլ էր այդ ամենն ասվում, Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրին մաս կազմելուց առաջ էլ»,- ասաց մեր զրուցակիցը: Նա հիշեցրեց, որ այն պետությունները, որոնք ստորագրել են ԵՄ ասոցացման համաձայնագիրը, հետագայում դարձել են անդամ պետություններ: Այս դեպքում նույնն ակնկալվում է նաև Հայաստանից:
«ԹԻ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենի տպավորությամբ՝ Եվրոպան, ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ ավելի լուրջ է տրամադրված և հետևելու է Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ