Ռուսաստանի դաշնության պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն արգելվել է միասեռ զույգերին ռուս երեխաներ որդեգրել:
«Ինտերֆաքս» գործակալության տեղեկացմամբ, օրենքը միտված է ներքին որդեգրումների ինստիտուտի զարգացմանը Ռուսաստանում:
Միաժամանակ հեշտացվել են մի շարք կարգեր, որոնցից են` որդեգրվելու հնարավորության մասին եզրակացություն ստանալը, դայակների հաշվետվության համակարգը: Կրճատվել է հիվանդների քանակը, որը նախկինում խորչընդոտում էր որդեգրողներին: Օրենքը սահմանել է Ռուսաստանում ընդլայնել որբ և առանց ծնողների խնամքի մնացած երեխաների իրավունքները`մասնավորապես բժշկական սպասարկման հարցերում:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ