Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

ԵԽԽՎ-ն որոնում է ԼՂ հարցի կարգավորման նոր ձևաչա՞փ

ԵԽԽՎ-ն որոնում է ԼՂ հարցի կարգավորման նոր ձևաչա՞փ
27.05.2013 | 15:02

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը պաշտոնական այցով Ադրբեջանում է: Բաքվում նա հայտարարել է, որ 2013 թ. կարող է բեկումնային լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Անդրադառնալով 2013-2014 թթ. Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահության ստանձնմանը, նա դա անվանել է փայլուն հնարավորություն ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու համար:

«Մեզ թվում է, որ 2013 թ. կարող է բեկումնային լինել, քանի որ Հայաստանին և Ադրբեջանին հստակ քայլեր ձեռնարկելու հնարավորություն է ընձեռվելու. Հայաստանը և Ադրբեջանը նախագահելու են Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում: Իսկ Նախարարների կոմիտեի ստեղծման գլխավոր նպատակներց մեկը հակամարտությունների կանխարգելումն ու հակամարտությունների կարգավորումն է: Ցանկանում եմ նշել, որ այս առումով Հայաստանին ու Ադրբեջանին այս տարի հնարավորություն է ընձեռվել: Նրանք պետք է օգտվեն այդ հնարավորությունից, գնահատեն պատմական պահը և հստակ քայլեր ձեռնարկեն հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: 2013 թ. նշանավոր տարեթիվ է. 50 տարի առաջ ստորագրվեց Ելիսեյան համաձայնագիրը, որը վերջ դրեց Ֆրանսիայի և Գերմանիայի հակամարտությանը: Ելիսեյան համաձայնագրի 50-ամյակի կապակցությամբ Հայաստանը և Ադրբեջանը ևս կարող են խաղաղության համաձայնագիր կնքել: ԵԽԽՎ-ն ունի բոլոր հնարավորությունները երկու կողմերին հաշտեցնելու համար»,-ասել է նա: ԵԽԽՎ նախագահը խոստացել է հակամարտության կարգավորման համար անձամբ քայլեր ձեռնարկել` «Նստաշրջանների, այլ հանդիպումների ժամանակ ես աշխատում եմ հանդիպել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարներ հետ, նրանց հետ լրջորեն քննարկել ԼՂ հարցը: Բացի այդ, ես մշտապես կապ ունեմ ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահի հետ և նրանից տեղեկություններ եմ ստանում բանակցությունների ընթացքի վերաբերյալ»: ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությունը դադարեցվել է և Ժան-Կլորդ Մինյոնը հայտարարել է, որ նոր ձևաչափ գտնելու քայլեր են ձեռնարկվում:

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ