Այսօր «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնը գործելու է «Քաղաքացիական Ազգային Նախաձեռնություն» ՀԿ-ում՝ Երզնկյան 75 հասցեում (Բարեկամություն մետրոյի հարևանությամբ): Կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը, ինչպես նաև կգործեն Արաբկիրի, Դավիթաշենի, Աջափնյակի և Կենտրոնի արագ արձագանքման խմբերը:
Տեղկատվական կենտրոնի հեռախոսահամարն է՝ 010-27-16-00:
Մալաթիա-Սեբաստիայի, Էրեբունու և Շենգավիթ վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի Շենգավիթի շտաբից: Ղեկավարը՝ Անահիտ Բախշյան:
Ավանի և Նոր Նորքի վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի Նոր Նորքի շտաբից: Ղեկավարը՝ Ստյոպա Սաֆարյան:
Քանաքեռ-Զեյթունի արագ արձագանքման խմբերը կգործեն ԺՈՒԿ կուսակցության գրասենյակում՝ Արթուր Գասպարյանի ղեկավարմամբ:
Այս մասին հաղորդում է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայությունը: