38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սկանդալ ֆիլհարմոնիկ նվագախմբի փորձի ժամանակ

Սկանդալ ֆիլհարմոնիկ նվագախմբի  փորձի ժամանակ
30.04.2013 | 10:59

Ապրիլի 30-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը «Հայրենիք» խորագրով համերգի շրջանակներում կներկայացնի հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Կանտատ հայրենիքի մասին», «Ասք հայ ժողովրդի մասին», «Հայրենիքիս հետ» ստեղծագործությունները։ Կմասնակցեն նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը։
Համերգի նախօրեին՝ փորձի ժամանակ, անախորժ դեպք է տեղի ունեցել։ Ականատեսները պատմում են, որ փորձին ներկա էր Ալեքսանդր Հարությունյանի դուստրը՝ տիկին Նարինեն, ում դուր չի եկել ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումը, ինչի մասին, բնականաբար, բարձրաձայն արտահայտվել է։ Նկատողությունը ծանր է տարել նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ով, վայր դնելով դիրիժորական փայտիկը, սկսել է հակադարձել կոմպոզիտորի դստերը։ Մի խոսքով, մի իրարանցում, լեզվակռիվ (համենայն դեպս, ոչ մշակութային համատեքստում)։ Ներկաները մի կերպ կարողացել են հանդարտեցնել կրքերը։
Տեղի ունեցածի մասին մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ տիկին Նարինեից, ով, սակայն, ձեռնպահ մնաց որևէ բան ասելուց։
Այսքանից հետո ինչպե՞ս կանցնի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը, հարց է։


Լիլիթ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2627

Մեկնաբանություններ