38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ո՞վ է կանգնած ավանդական պարի ոչնչացման պատվերի հետևում

Ո՞վ է կանգնած ավանդական պարի ոչնչացման պատվերի հետևում
29.04.2013 | 18:18

«Տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն: Բոլոր համույթները վերանում են: Մնացել է տասը լավագույն պարային խումբ: Չի գործում որևէ մշակութային օջախ: Բռնազավթում է մշակույթի այս ճյուղը: Ո՞ւմ ձեռնտու չէ այս խմբերի գոյատևումը, հայկական ավանդական պարերը`դժվարանում եմ ասել: Մի՞թե սա ազգային անվտանգության հարց չէ, իսկ ո՞ւմ հարցն է. ո՞վ է կանգնած այդ պատվերի հետևում»,-այսպիսի հարցադրումներ արեց այսօր «Կարին» երգի-պարի ազգային համույթի ղեկավար Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆԸ` լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
Նա մտահոգություն հայտնեց, որ հայկական բանակում այսօր կա «ամեն ինչ», բացի ռազմապարից. «Տղաները այսօր ռազմապարով պետք է դաստիարակվեն, հայի ոգին այդ պարերով է դրսևորվում (քաջերի խաղ, ռազմի ընկեր և այլն), պետք է հասկանան` ինչ գաղափար է կրում այդ պարը: Պատահական չէ, որ մեր հայկական կինոնկարներում, կռվի դաշտում, կռվի ժամանակ, թշնամու առաջ հայ զինվորն իր պարն է ցուցադրել: Նա հո մանկամիտ չէ՞ր, որ պարում էր: Դա պայքարի յուրօրինակ ձև է, որից այսօր մեր սերունդը, մեր զինվորները դասեր պետք է քաղեն: Հայ տղայի մեջ այդ պարերի միջոցով պետք է դաստիարակել հայի ոգին»,-շեշտեց բանախոսը, ում կարծիքով հայրենասիրությամբ ենք ոտքի կանգնում, առանց հայրենասիրության ընկեցիկ ենք, և եթե շարունակենք առաջնորդվել այս խեղված մտածողությամբ, երբեք ոտքի չեք կանգնի:
Հարցին` վերը նշված խնդիրները երբևէ բարձրացվե՞լ են համապատասխան կառույցներում, Գագիկ Գինոսյանը ասաց, որ մի շարք ծրագրեր է ներկայացրել մշակույթի նախարարությանը, բայց պատասխանել են, որ առայժմ հնարավոր չէ ոչինչ անել, քանի որ ֆինանսական խնդիրներ կան:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ