38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Մեր ընտրած ուղենիշը լիարժեքորեն տարբերվում է այսօրվա իշխանությունների ընտրած ուղենիշից»

«Մեր ընտրած ուղենիշը լիարժեքորեն տարբերվում է այսօրվա իշխանությունների ընտրած ուղենիշից»
11.04.2013 | 17:18

«Նախագահի երդմնակալության արարողությունը Սահմանադրության համաձայն ԱԺ նիստ է և ԲՀԿ-ն քաղաքական որևէ որոշում չի ընդունել՝ մասնակցել, թե չմասնակցել: Պատգամավորներն առաջնահերթ մասնակցել են ԱԺ նիստին: Ամեն մի պատգամավոր ինքն է որոշել մասնակցել, թե ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան ԲԱԲԱՅԱՆԸ:

Տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը և ՀՀ կառավարության հրաժարականը: Այդ առթիվ ԱԺ ԲՀԿ պատգամավորը հույս հայտնեց, որ նորակազմ կառավարությունը կկարողանա ինչ-որ փոփոխություններ մտցնել մեր երկրում: «Լեգիտիմության մասին խոսելուց առաջ կասեմ, որ ՀՀ-ում ընտրվել է նախագահ, ում մասին տարբեր քաղաքական գործիչներ տարատեսակ գնահատականներ են տալիս: ԲՀԿ-ն ասում է միշտ այն բաները, որոնք կարողանում է անել: ԲՀԿ-ն իր մտահոգությունները և իր պատրաստակամությունը հայտնել է և պատրաստ է համագործակցել այն մարդկանց, այն ուժերի հետ, որոնք ցանկանում են երկրում փոփոխությունների հասնել»,-նշեց բանախոսը, հավելելով, որ ԲՀԿ-ի գործելաոճն այսօր փաստ է, և այդ փաստի հետ հաշվի են նստում շատ մարդիկ: Նա տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստանի» առջև դրված առջնահերթ խնդիրներից մեկը երկրում տիրող մենաշնորհի դեմ պայքարն է:

ՈՒնե?ր արդյոք ԲՀԿ առաջնորդը նախագահ դառնալու պլաններ: «Կար զգալի հասարակական պատվեր, որպեսզի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դառնա երկրի նախագահ, սակայն հաշվի առնելով երկրի առջև ծառացած մարտահրավերները, կուսակցությունը չի ցանկացել ժողովրդին ներքաշել հերթական խնդիրների մեջ: Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ ապրիլի 9-ին: Պետք չի գնալ բախումների, մենք բոլորովին այլ ուղի ենք ընտրել, այլընտրանքի ճանապարհը»,-ասաց Վ.Բաբայանը: Իսկ թե կառավարության նոր կազմում տեսնո՞ւմ է իր կուսակիցներին, բանախոսը կարճ պատասխանեց. «Չեմ հավատում և չեմ տեսնում»: Թե ինչո՞ւ՝ վերջինս պարզություն մտցրեց. «Մեր կուսակցության ընտրած ուղենիշը լիարժեքորեն տարբերվում է այսօրվա իշխանությունների ընտրած ուղենիշից: Երկրում շատ խնդիրներ կան, որոնք մենք տեսնում ենք, և այս պայմաններում խոսել ինչ-որ պորտֆելների մասին, ավելորդ եմ համարում: Երբ լինեն համապատասխան պայմաններ, այդ ժամանակ էլ կխոսենք պորտֆելների մասին»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ