Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին լրագրողները հիշեցրին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ապրիլի 9-ին կազմակերպած երթի ժամանակ բռնություն է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ:
«Յուրաքանչյուր դեպքում, եթե լրագրողը գիտի, որ ոստիկանը խախտել է համաչափության սկզբունքը, կարող է բողոքարկել: Այսինքն՝ ի՞նչ եք ուզում. դիմեմ ոստիկանությանը, դատարան դիմեմ: Ես դա չեմ անի: Մենք պետք է հասկանանք, թե որն է իրավական պետության մեջ մեր քայլերի հաջորդականությունը»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նա խորհուրդ տվեց հետևել վիճակագրությանը և պարզել, թե քանի ոստիկան է ենթարկվել պատասխանատվության: