Նախագահի երդման արարողությանը ներկա մարզպետները բավականին քչախոս էին և ջղային: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին փորձեցինք հարց ուղղել, նա թարս-թարս նայեց ու, բերանը չփփացնելով, առաջ անցավ: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն էլ լրագրողների հարց ուղղելու փորձին շատ կոպիտ արձագանքեց: Արարատի մարզպետ էդիկ Բասեղյանի հետ զրույցի բռնվելն էլ չստացվեց: «Էստե՞ղ: Չէ: Երբ ուզեք, եկեք իմ կաբինետ»,-ասաց «Լոնդիկ» մականունով հայտնի «իշխանիկը»` նկատի ունենալով մարզպետարանի իր աշխատասենյակը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ