38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Կողմերից որևէ մեկի պատվերը չէ»

«Կողմերից որևէ մեկի պատվերը չէ»
21.03.2013 | 17:23

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ ՍԱԴՈՅԱՆԸ Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակի մասին այսօր հայտարարություն է տարածել, ընդգծելով, որ արդի զարգացումները կարող են վտանգել աշխարհով մեկ սփռված հայության ներուժն ի մի բերելու, մարտահրավերներին միասնական ճակատով դիմակայելու հրամայականը:
«Համոզված եմ, որ Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորում են Հայաստան մայրաքաղաք պետությունով համազգային կառույցների միասնական համակարգի ձևավորման խնդիրը, որի համար կպահանջվի նաև ՀՀ-ում կատարել կառուցվածքային` սահմանադրական որոշակի փոփոխություններ:Գտնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով արտգործնախարար, ակունքներով անմիջականորեն կապված է Սփյուռքին, այդ հարցում մեծ դերակատարում կարող է ունենալ:
Քաղաքական համաձայանության հասնելու նպատակով մեր կողմից մշակվել է առաջարկությունների համապատասխան փաթեթ, և, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ այդ առաջարկությունը արվում է կողմերից մեկի պատվերով` որոշվեց այն անմիջականորեն ներկայացնել հանրությանը:
Այդ նպատակով սույն թվի մարտի 22-ին , ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (հասցեն` Աբովյան 2) շահագրգիռ բոլոր ուժերի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ կկազմակերպենք քննարկում-ասուլիս»,- ասվում է Արշակ Սադոյանի տարածած հայտարարության մեջ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ