-
06.02.2014|
11:42
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին` Ջուլի Գայեն դատի է տվել Closer ամսագրին` մեղադրելով նրան անձնական գաղտնիության նկատմամբ ոտնձգության մեջ: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն: Գայեին վիրավորել է ամսագրում զետեղված իր մի լուսանկարի հրապարակումը, որի մեջ դերասանուհին գտնվում է մեքենայի ղեկին:
-
04.02.2014|
13:13
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Վուդի Ալենի որդեգիր դուստրը` Դիլան Ֆերոուն, նրան մեղադրել է իր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Ֆերոուն բաց նամակ է հրապարակել New York Times-ում, որում առաջին անգամ հրապարակավ խոսել է ռեժիսորի կողմից իր հանդեպ գործադրած սեռական ոտնձգությունների մասին:
-
04.02.2014|
12:25
Ռուսաստանում բարձր մահացության գլխավոր պատճառը օղու չափազանց կիրառությունն է: Հետազոտության արդյունքներով մինչև 55 տարեկան չի հասնում ռուս տղամարդկանց մեկ քառորդը: Օղու չափազանց կիրառությունը բարձր մահացության պատճառ է և մինչև 55 տարեկան տղամարդկանց համար:
-
04.02.2014|
11:41
Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի բարձրաբերձ լեռների գրկում է Ադրբեջանի նախկին Զանգելանի (ներկայումս` Կովսական) շրջանին սահմանակից Ներքին Հանդ գյուղը: Գյուղի ձախ կողմում անհետացող բուսատեսակներով 102 հա «Շիկահող» արգելոցն է և Բասուտա գետի երկայնքով 12 կմ ձգվող նշանավոր «Սոսիների պուրակը»: Աջ կողմում հարյուրամյա կաղնիներով, ընկուզենիներով հարուստ սաղարթախիտ անտառն է` կողքին 16-րդ դարում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին և Հայրենական մեծ պատերազմում զոհված 48 ներքինhանդեցիների հուշարձանը:
-
03.02.2014|
21:20
Հայտնի փաստը, որ աղջիկներն ավելի արագ են զարգանում, քան տղաները, վերջնականապես հաստատել են Նյուքասլ համալսարանի գիտնականները: Աղջիկներն համեմատաբար ավելի վաղ են սկսում քայլել և խոսել, քան տղաները: Դպրոցում ևս տղաները ուսումնական հաջողություններով զիջում են աղջիկներին: Բացի այդ, վերջինները ֆիզիկապես էլ են ավելի արագ զարգանում: Սա հատկապես նկատելի է անցումային շրջանում: 13-15 տարեկան աղջիկների կառուցվածքը բավականին ձավորված է այդ տարիքում, իսկ տղաները նրանց համեմատ դեռ «երեխաներ են»:
-
03.02.2014|
16:12
Համաձայն Forbes Woman ամսագրի վարկանիշի՝ 2013թ.-ի ամենաազդեցիկ կանանց վարկանիշը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
-
03.02.2014|
14:40
Փարիզում, փետրվարի 2-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա ընդդեմ միասեռ ամուսնությունների, որին մասնակցել է շուրջ 500 հազար մարդ: Ոստիկանությունը ավելի վաղ հաղորդել էր, որ ցույցին մասնակցելու է ընդամենը 80 հազար մարդ: Նշվում է նաև, որ ցույցի ժամանակ իրավախախտումներ տեղի չեն ունեցել:
-
02.02.2014|
16:59
Գյումրու տնակային ավաններում «Շիրակ կենտրոնի» կատարած դիտարկումները ցույց են տալիս, որ սոցիալական ծանր պայմաններում բնակվող անօթևան ընտանիքներում զգալի է ի ծնե հիվանդություններ ունեցող երեխաների թիվը:
-
02.02.2014|
16:45
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակվողների թիվը 3 մլն 14 հազար 400 է: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, նշված ժամանկահատվածում քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 մլն 914 հազար 300 մարդ, իսկ գյուղական վայրերում` 1 մլն 103 հազար 100 մարդ:
-
01.02.2014|
17:21
Կալանվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին սպառնացող, զինված տղամարդը: Նա 44-ամյա Բենջամին Սմիթն է, ով ձերբակալվել է Նյու Յորքում` Մանհեթընում կայանված իր մեքենայի մեջ: Նրա մոտ եղել է լիցքավորված հրացան և բեզինով լի տարա: