-
03.06.2015|
11:45
Մայիսի 22-27-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38470 քաղաքացի:
-
01.06.2015|
14:34
Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հարկադիր կատարման ծառայությունում կազմակերպվեց տոնական միջոցառում: Գեղեցիկ ավանդույթի վերածված միջոցառմանը մասնակցեց 4-12 տարեկան 200 երեխա` մայրաքաղաքից և մարզերից, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպումը ապահովում է ծառայությունը։
-
31.05.2015|
13:40
«Հիմնադիր խորհրդարանը» կոչ է անում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող նախաձեռնություններին, տաքսիստներին և այլ խմբերի միանալ իրենց պայքարին՝ մայիսի 30-ին, Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին ասաց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը՝ առաջարկելով համախմբումն իրականացնելու նպատակով ստեղծել ներկայացուցչական համակարգող մարմին:
-
31.05.2015|
13:36
Այսօր Շիկահերների համաշխարհային օրն է: Մարդկության «ամենալուսավոր» գլուխներն ունեն երկար սպասված և վաստակած տոնը. մայիսի 31-ը հայտարարվել է Շիկահերների համաշխարհային օր:
-
29.05.2015|
12:43
Թուրքիայի տարբեր քաղաքների 1000 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքներով Իսրայելին սպառնալիք է համարում հարցվածների 42,6 %-ը, ԱՄՆ-ին՝ 35,3,%-ը: Երրորդը Սիրիան է՝ 22,1 %, չորրորդը՝ Հայաստանը 20,3 %:
-
28.05.2015|
18:02
ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկա սակագինը՝ 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, և 31,85 դրամ՝ գիշերը, առաջարկվում է թանկացնել մինչև 58 և 48 դրամ:
-
28.05.2015|
13:58
100-ից ավելի գյումրեցիներ «Դեմ ենք հոսանքի թանկացմանը», «Կդորըմ մարդ եղեք», «Ոչ թալանին», «Ոչ մի գրոշ ավել թալանչիներին» կարգախոսներով հավաքվել էին գլխավոր հրապարակում, որտեղից մեկնարկեց նրանց բողոքի ակցիան։
-
27.05.2015|
15:39
Սուրբ Գահի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլին քննադատել է Իռլանդիայում վերջերս անցկացված հանրաքվեի արդյունքները, որոնցով բնակչության մեծամասնությունն աջակցություն է հայտնել միասեռ ամուսնություններին։
-
27.05.2015|
15:36
ԼՂՀ ում 2015-ի դեկտեմբերին կանցկացվի մարդահամար՝ ասել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։ Համաձայն մարդահամարի մասին օրենքի՝ տասը տարին մեկ ԼՂ-ում պետք է անցկացվի մարդահամար։
-
24.05.2015|
14:02
Նիդերլանդների կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որով հասարակական վայրերում մասամբ արգելվում են նիկաբն ու բուրկան: Հասարակական վայրերի թվում են դպրոցները, հիվանդանոցները, կառավարական հաստատությունները, հանրային տրանսպորտը: