«Դար» հիմնադրամի տրամադրած 30 միլիոն դրամի հաշվին սկսվել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի գյուղկենտրոնից դպրոց տանող 500 մ ընդհանուր երկարությամբ (3500 քառ. մ մակերեսով) ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Հրազդան ՃՇՇ» ԲԲ ընկերությունը, կավարտվեն մի քանի օրից: