09.11.2013|
18:16
Թեև Ֆեյսբուքով տարածվել էր հայտարարություն, որ այսօր Ազատության հրապարակից երթ է տեղի ունենալու՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների, սակայն ակցիան այնքան էլ մարդաշատ չէր: Քաղաքացիները, որոնք եկել էին ցուցապաստառներով («Հայաստանն առանց Պուտինի», «Երկիրը վաճառքի հանած հանցագործ իշխանություններ. ազատեք խցերը ձեզ համար», «Ամեն օր հեղափոխություն ենք անելու» և այլն), հիմնականում իրավապաշտպաններ էին, լրագրողներ: