Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ովքե՞ր են կառավարում փոքր երկրները

Ովքե՞ր են կառավարում փոքր երկրները
14.09.2024 | 13:30

Գլոբալ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում կամ չափազանց հազվադեպ կարող են լինել։

Հիմա ես չգիտեմ, թե որն է այն թշնամի ուժը, որը կառավարում է մեր ու Վրաստանի նման փոքր երկրներին, բայց ո՞նց է լինում, որ քանի դեռ Վրաստանը թշնամացած էր Ռուսաստանի հետ ու գնում էր Եվրոպա, էդ ժամանակ մենք մտանք ԵԱՏՄ՝ առանց ԵԱՏՄ որևէ երկրի հետ սահման ունենալու։ Իսկ հիմա, երբ Վրաստանի ճամփան դեպի Եվրոպա փակում են, ու վրացիները մանրից ուզում են շրձադարձ անել, մենք վերցրել և ուզում ենք գնալ Եվրոպա ու էլի՝ առանց որևէ ընդհանուր սահման ունենալու։

Էս ի՞նչ թշնամիներ են էս խաղը խաղում մեր ու վրացիների գլխին։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3170

Մեկնաբանություններ