-
06.07.2023|
23:16
Սպառողական հասարակության և քաղաքական ազգի մեջ կա կոնցեպտուալ տարբերություն: Մի պարագայում դու սպառում ես կամ մտածում ես սպառել քաղաքական առաջարկը՝ լավ կամ վատ ուսումնասիրելով այն, մյուս պարագայում ինքդ ես դառնում այն քաղաքական գերակայությունների կրողն ու ռետրանսլիատորը, որոնք քեզ և երկրիդ համար կարևոր և սկզբունքային են:
-
06.07.2023|
23:01
Այն որ արցախահայությունը հայտնվել է բառացիորեն ցեղասպանական սպառնալիքի առջև և
-
06.07.2023|
22:59
Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը, ինչպես տեղեկանում ենք Artsakhor.am-ի տելեգրամյան ալիքի երեկվա հրապարակումից , նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նամակով նա Պուտինին հորդորել է մի քանի օրում իրեն պատասխանել, թե ինչ են պատրաստվում անել Արցախում՝ արդյոք շարունակելու՞ են կատարել խաղաղապահների առաքելությունը, որի մեջ մտնում է նաև արցախցիների ազատ տեղաշարժի ապահովումը։
-
05.07.2023|
20:02
Երբ Արևմուտքը «Լեոպարդներ» էր փոխանցում Ուկրաինային, տանկը ՀՄՄ-ից չտարբերող մարդիկ խանդավառված էին, թե շուտով ռազմաճակատում բեկում կլինի ի օգուտ Ուկրաինայի։ Այսօր այդ նույն «Լեպարդները» առաջնագծում արդեն չեն նկատվում, լավագույն դեպքում, թաքստոցներից աշխատում են որպես հրետանի։ Ինչու՞։
-
05.07.2023|
19:56
Վ. Օսկանյանը երեկ կոնցեպտուալ ձևակերպում տվեց Արցախի հարցին՝ այս պահի իրողություններից ելնելով.
1. Հնարավոր է արագ նվազագույնի հասցնել պատերազմի հնարավորությունը:
2. Հնարավոր է փոխել բանակցությունների անհուսության բովանդակությունը։
-
05.07.2023|
19:42
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անցած շաբաթ գեներալական ուսադիրների հանձնման ժամանակ հայտարարել է, որ իրավիճակը «շիկացած է մինչև վերջնակետ. լուցկի նետիր՝ ամեն ինչ կբռնկվի»:
-
05.07.2023|
08:32
Ասում են, որ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին: Նա նկարագրել է արցախահայության անելանելի վիճակը: Ակնկալել է օգնություն:
-
05.07.2023|
08:31
Կա Ղարաբաղյան խնդիր: Եվ այդ խնդրի լուծումը կախված չէ ո՛չ Հայաստանից, և ո՛չ էլ Ադրբեջանից: Պատերազմն անգամ չլուծեց այդ խնդիրը: Պատերազմն այլ խնդիր կարգավորելու համար էր, բայց ո՛չ երբեք Ղարաբաղյան խնդրի լուծման համար:
-
05.07.2023|
08:26
ԱՄՆ դեսպանը, ով կարծում է, որ «Ղարաբաղի հայերը կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում», ապագայում որևէ պատասխանատվություն չի կրի Ղարաբաղի հայերի ցեղասպանության, Հայաստանում հայերի նոր ցեղասպանության համար։
-
04.07.2023|
23:05
ՌԴ-Արևմուտք գլոբալ հակամարտության մեջ նոր զարգացումներ են նկատվում: Գաղտնիք չէ, որ Կրեմլը կարողանում է մեղմել և շրջանցել պատժամիջոցները նաև մուսուլմանական այն պետությունների շնորհիվ, որոնք չեն միացել պատժամիջոցներին: Եվ Ղուրանի այրման դեպքն արդեն քաղաքական գործոն է դառնում Ռուսաստանի համար: