Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Օսոբեննո զայրացած չեն

Օսոբեննո զայրացած չեն
16.11.2023 | 10:19

Սկզբից արագ 100 000 ու 50 000 բոլորին բաժանեցին, մտածեցին՝ զայրացած մարդկանց մի ձև հանգստացնել, հետո տեսան, որ օսոբեննո զայրացած չեն, մյուս 50 000-ականները սկսեցին պայմաններով տալ։

Էն, որ տուն-տեղ, մեքենա, հողեր կորցրել են Նիկոլի երկու քաղաքական որոշումների պատճառով, մոռացվեց գնաց։

Հետո կտեսնեն, որ էլի զայրացող ու սպռոս անող չկա, դա էլ կկտրեն։ Մեծ մասին կցրեն Ռուսաստան ու Եվրոպա, մնացածը մի ձև գլխի ճարը կտեսնի Հայաստանում, Շահրամանյանը կշարունակի դատախազներին նամակներ ուղարկել, պետնախարարը կասի՝ բյուջե չունենք, բա ի՞նչ անենք, ու այսպես Արցախի ու արցախահայության հարցը բարեհաջող կփակվի։

Նիկոլը կասի՝ ես ի՞նչ անեմ, դուք եք ձեր պետությունը լուծարել, давай-до свидания ինձնից։

Ու վերջ։

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 2798

Մեկնաբանություններ