«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չի կարող համազգային շարժումը լինել կուսակցական պլատֆորմի վրա

Չի կարող համազգային շարժումը լինել կուսակցական պլատֆորմի վրա
25.09.2023 | 07:55

Ռուսաստանում ինչ կուսակցություն էլ ստեղծվի, վերջում КПСС է ստացվում, իսկ Հայաստանում՝ Դիմադրության շարժում։

1. Չի կարող համազգային շարժումը լինել կուսակցական պլատֆորմի վրա, որովհետև դա ոչ թե իշխանություն ձեռք բերելու համար է, այլ՝ իրավիճակի բեկումնային փոփոխության։

2. Չեն կարող նման շարժման որոշումներն ընդունվել ինչ-որ փակ խմբակի կողմից, փակ եղանակով, դա տանելու է փակուղի և հանրային անվստահության է հանգեցնելու։

3. Չի կարելի մեթոդոլոգիան ներկայացնել որպես ստրատեգիա։ Փողոց փակելը, դասադուլը, գործադուլը մեթոդ է, որն անիմաստ է, երբ չկա ստրատեգիա, նաև՝ հայտարարված նպատակ։ Դա նույն բանն է, որ մարդիկ օրերով երթ են անում, բայց ոչ ոք չգիտի, թե ինչի համար։

4. Չի կարող լինել շարժում, առանց անձնական պատասխանատվության, առանց աշխատակազմի, առանց հանրային ռեսուրսի ներգրավվման բաց և ներառական մեխանիզմներ՝' մտավոր, նախաձեռնողական ու կազմակերպչական։

5. Չի կարող լինել ղեկավար մարմին, որի անդամներն այլ մարմինների ներկայացուցիչներ են, այլ ոչ թե ինքնաբավ ու անձնական պատասխանատվություն կրող մարդիկ։

6. Չի կարող լինել շարժում, որի ղեկավար կազմի հանրային լեգիտիմության հիմքն անհայտ է։

Ամենավատն այն է, որ այս անգամ մենք չունենք պարտվելու իրավունք։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ