ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ջոկերային հրճվանք են ապրում, երբ մենք կոպիտ ու կոշտ ենք արտահայտվում իրենց հասցեին

Ջոկերային հրճվանք են ապրում, երբ մենք կոպիտ ու կոշտ ենք արտահայտվում իրենց հասցեին
31.08.2023 | 07:49

Ցավով պետք է արձանագրեմ, որ, անկախ մեզանից, դառնում ենք կոնֆորմիստ, քանի որ շատ հաճախ, մեր կամքին հակառակ, դառնում ենք սրանց սարքածի մասնակիցը։ Մի հետհայացք գցենք ու ֆիքսենք, որ վերջին հինգ տարում մանրից հարմարվել ենք սրանց բերածի ու արածի հետ։

Հիմա՝ փաստերով։

Նախ՝ ամենաառաջնայինը․ ամենօրյա ռեժիմով սկսում ենք քննադատել ու քննարկել սրանց ասած տափակաբանությունները, հնարավոր բոլոր միջոցներով (տեսանյութ, մեկնաբանության սքրին, նկար և այլն) բերում ենք քննարկման տիրույթ ու դրա շուրջ սկսում դիսկուրս ծավալել։ Չէ, ճիշտ հասկացեք, ես ինքնս էլ եմ արել ու անում, բայց խոսքն ընդհանուր երևույթի մասին է։ Սրանց ուզածը հենց դա է, որ իրենց ասած զառնացանքը դառնա լայն շրջանակների թիրախ, ասեմ ավելին, իրենք դրանից ընդհանրապես վատ չեն զգում, ընդհակառակը՝ ջոկերային հրճվանք են ապրում, երբ մենք կոպիտ ու կոշտ ենք արտահայտվում իրենց հասցեին։

Մյուս կարևոր բաղադրիչը օվերտոնի պատուհանի գերճշգրիտ կիրառումն է, որի ականատեսը դառնում ենք մշտապես։ Օրինակ, Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումից հետո թեման դարձավ թիվ մեկը, սկսեցին խոսել դրա ապօրինության, այն քանդելու մասին, այլ կտրուկ հայտարարություններ էլ եղան, սակայն այսօր, կրկնում եմ, անկախ մեր կամքից, խոսում ենք անցակետով մարդկանց տեղաշարժի, տեղի ուենցող տարբեր միջադեպերի, մարդկանց առևանգման փաստերի մասին, մոռանալով, որ հենց նույն անցակետն այնտեղ ուղղակի չպիտի լիներ, սակայն ենթագիտակցորեն սկսում ենք հարմարվել այդ իրողության հետ։ Այլ կերպ ասած՝ սկսում ենք շարժվել սրանց ու նրանց դրած ռամկաներով։

Մի անգամ ասել եմ, թերևս, արժե ևս մեկ անգամ շեշտել, որ ՀՀ պետականությունը կազմաքանդած շայկան օվերտոնի պատուհանը կիրառում է երկարաժամկետ կտրվածքով․ նախ սկսում են թեման տարբեր պերֆեկտթիվիներով ու ֆեյքերով գցել դաշտ, հետո մի քանի ամսվա կտրվածքով այն դառնում է մարդկանց խոսույթի բաղադրիչ, իսկ ջոկերային ժպիտով շարժվող սատանան քահ-քահ ծիծաղում է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ