Էսօր ՖԲ-ում կարդացի, որ Հայաստանում ստորագրահավաք են նախաձեռնել՝ ԵՄ-ին միանալու համար։ Ուրեմն ստորագրահավաքով հնարավո՞ր է ԵՄ-ի անդամ դառնալ։ Պարզվում է՝ նման «փայլուն» միտք միայն մեր գլխում կարող է ծագել...
Երբ լսեցի, թե Փաշինյանը մերժել է հանդիպել Ալիևին, առաջին երեք վայրկյանը չէի հավատում, հաջորդ չորրորդ ու հինգերորդ վայրկյաններին մտածում էի՝ в чем подвох, ձև չկար մերժեր:
Ճի՞շտ եմ հիշում, որ «Հայաստանը՝ կարմիր շորերով, թունելի մեջ էր, որտեղ մի կողմից արջն էր, մյուս կողմից՝ ցուլը՝ պատրաստ հոշոտելու»: Եթե ճիշտ եմ հիշում, մի հատ հարցնենք՝ ինքը էդ ընթացքում ինչի՞ ա թռել Բեռլին՝ հեծանիվ քշելու:
Դոնալդ Թրամփի վրա մահափորձի մեղավորը Սերժն է, որովհետև ինքը կարող էր այդ մահափորձը կանխել, համ էլ Սերժն ամեն առավոտ կարմիր գույնի «վարենիով» բլիթ է ուտում։
Իբր ԵՄ վիզաներ ազատականացնող կառավարությունն էնպիսի աճպարարություններ է արել, որ ՀՀ քաղաքացիներիս համար ԵՄ դեսպանատներում օր վերցնելն ավելի դժվար ու երկար է դարձել, քան՝ Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոն դառնալը։
ՈՒկրաինան հրետակոծության ու ցամաքային հարձակման է ենթարկել Ռուսաստանի սահմանամերձ մի քանի բնակավայր, այդ թվում՝ Կուրսկի հատվածը։ Ենթադրաբար՝ մի քանի ռուսական գյուղ գրավել են ուկրաինացի զինվորները։
Այս լուրը Հայաստանի ռուսատյաց զանգվածի համար ավելի ուրախալի է, քան, եթե ասեինք, որ Արցախը ազատագրել ենք թշնամուց...