ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ո՞նց կարելի էր այն ժամանակ Նախիջևանը թողնել

Ո՞նց կարելի էր այն ժամանակ Նախիջևանը թողնել
08.08.2023 | 09:09

Էն որ Ալիևը հիմա դրել ու Ադրբեջանից Նախիջևան ճանապարհ է ուզում, որ Սյունիքն ու Սևանն է ուզում, որ Երևանն է ուզում, որ ցանկանում է ադրբեջանցիներով` յանի փախստականներով լցնել Հայաստանը, լրիվ ճիշտ է անում որպես իր երկրի շահերն առաջ տանող։

Բա ոնց, բա ինչու՞ ոչ։ Ախր 90-ականներին Նախիջևանը վերցնելը օր֊օրուկեսի թեմա էր, ու երևի առանց զոհերի։ Իրենք իրենցով դատարկվում էին, հենց ՀՀ-ից չթողեցին։

Հա, հնարավոր է, որ աշխարհի որոշ տեղերից դեմ են եղել։ Բայց դրա համար քաղաքական կամք ու պլոճիկ էր պետք ունենալ ու հարցը տաք-տաք լուծել։ Հիմա չէր լինի այդպիսի թեմա։

ՈՒղղակի չէր լինի։

Ախր ո՞նց կարելի էր այն ժամանակ Նախիջևանը թողնել։

Միհրան ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ