ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Մեզ կործանում են շատ փող ունեցող աղքատները

Մեզ կործանում են շատ փող ունեցող աղքատները
24.07.2023 | 17:25

Առավոտից երեկո վիրտուալ ու իրական աշխարհի հայերը քննադատում և կամ գլոբալիզմի դեմ պայքար են մղում միայն խոսքով, բայց մոռանում են, որ գլոբալիզմը հաղթարշավ է սկսել ահռելի ֆինանսական ռեսուրսներ ծախսելու շնորհիվ ու դրա հաշվին:

Իսկ հակառակ կո՞ղմը. հակառակ կողմի իրական ու գաղափարական առաջամարտիկները ֆինանսական ռեսուրսներ չունեն, իսկ իբր թե հակառակ կողմում կանգնած մեծահարուստները ոչ այլ ինչ են, քան կոպեկի մեռած, ովքեր միլիոններ կծախսեն սեփական PR ակցիայի համար, բայց Ազգային դիմադրության ու դիմադրողականության որևէ նախագծի համար 10.000-20.000 ՀՀ դրամից ավելի իսկ գուցե չհատկացնեն:

Այնպես որ, Հայաստանն ու Արցախը գլոբալիստները չեն կործանում, մեզ կործանում են շատ փող ունեցող աղքատները:

Ու, իմիջիայլոց, եթե ժամանակին Հայաստանում մասնավորեցումը, վայրի մեթոդներով իրագործվելու փոխարեն, արվեր գոնե փոքրիշատե արդարացի, այսօր ո´չ այսքան արտագաղթ կլիներ, ո´չ էլ անտարբեր հասարակություն:

Եթե Ազգային կրթությունը համարվեր էլիտար, ոչ թե՝ արևմտյան գրանտայինը, կունենայինք ազգային, ոչ թե մասնավոր շահով ապրող անհատներ, ու այսպես շարունակ:

Բայց դե դրա համար երբեք ու երբեք փող չկա(ր):

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3404

Մեկնաբանություններ