Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ռուսաստանում տեղի ունեցող ներքին խնդիրները կարճ ժամանակում կհարթվեն

Ռուսաստանում տեղի ունեցող ներքին խնդիրները կարճ ժամանակում կհարթվեն
24.06.2023 | 22:02

Աշխարհում իրադարձություններն արագ են ընթանում, բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե պետք է նույն արագությամբ ճամբարներ փոխել։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հավատարիմ գործընկերները միշտ շահող են դուրս գալիս, իսկ դավաճանները միշտ պատժվում են անգամ իրենց հովանավորների կողմից։

Ռուսաստանում տեղի ունեցող ներքին խնդիրները կարճ ժամանակում կհարթվեն, բայց Հայաստանում, օրինակ, արդեն իսկ գլուխ են բարձրացրել մարդիկ, որոնք հորթի հրճվանքով տոնում են «Պուտինի անկումը»։ Մարդու ֆիզիկական կարճատեսությունը ամոթալի չէ, բայց ուղեղի կարճատեսությունը արատ է, հիմարություն։

Հույս ունեմ, Հայաստանի իշխանությունները այնքան հիմար չեն լինի, որ բացահայտեն իրենց կողմնորոշումը դեպի Արևմուտք ու շտապեն թռչել Մեծ Բրիտանիայի գիրկը։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, երբեմն սխալներ է թույլ տալիս, երբեմն ոչ մեր սրտով քայլեր անում, բայց մեր անվտանգության երաշխավորն է, Արցախի այսօրվա կանգուն մնալու միակ երաշխիքը։ Եթե ռուսները հեռանան տարածաշրջանից, մեզ կհոշոտեն թուրքական հորդաները, իսկ Եվրոպան միայն ցավ կհայտնի ու կշարունակի համագործակցել ցեղասպան Թուրքիայի հետ։

Այնպես որ, մեզ ամենևին էլ ձեռնտու չէ Ռուսաստանի անկայունությունը, դրանից օգտվելու է նաև Ադրբեջանը, հարձակվելու է Արցախի ու Հայաստանի առաջնագծերի վրա։

Շարունակում եմ կարծել, որ Ռուսաստանում կառավարելի վիճակ է, և Պուտինն իր սցենարն է անում, բայց, անկախ ամեն ինչից, դաշնակից լինենք մեր դաշնակցին։

Նաիրի Հոխիկյան



Դիտվել է՝ 4907

Մեկնաբանություններ