1. Արցախը ՇՏԱՊ ապաշրջափակելու համար ի՞նչ է անում և ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ կառավարությունը։
-Կոչերով դիմել «միջազգային համայնքի» մեր տարածաշրջանում ներկա գլխավոր դերակատարներին, որոնք էլ իրականում հովանավորում և խրախուսում են ֆաշիստական Ադրբեջանի շրջափակումները, հարձակումները, գերեվարումները և այլ հանցավոր գործողությունները։
2. Արցախը ՇՏԱՊ ապաշրջափակելու համար ի՞նչ է անում և ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ խորհրդարանական «ընդդիմությունը»։
-Անվերջ քննադատել Ն. Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ-ում լեզվակռիվներ սարքել, խորհրդարանական ժամերին հարցազրույցներ տալ, «թունդ» վրդովվել և սպասել, թե ինչ են իրենց հրահանգելու օտար կենտրոններից։
3. Արցախը ՇՏԱՊ ապաշրջափակելու համար ի՞նչ է անում և ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ արտախորհրդարանական (ռուբենվարդանյանական-գլոբալիստական) «ընդդիմությունը»։
-Ստորագրահավաքների ու հանրաքվեի ձիգ, երկարատև ու հալումաշ անող մի անհեռանկար գործընթաց նախաձեռնել՝ ժամանակին հաջողության հասնելու որևէ նախադրյալի բացակայությամբ։
4. Արցախը ՇՏԱՊ ապաշրջափակելու համար ի՞նչ է անում և ի՞նչ է առաջարկում անել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան։
-ՈՉԻՆՉ։
5. Արցախը ՇՏԱՊ ապաշրջափակելու համար ի՞նչ է անում և ի՞նչ է առաջարկում անել Մայր ԲՈՒՀ-ը՝ Երևանի պետական համալսարանը, իր պրոֆեսորա-դասախոսական կազմով հանդերձ։
-ՈՉԻՆՉ։
Հույսը մնում է Հայոց բանակի, Հայ Եկեղեցու և Աստուծո վրա։
Իսկ հայ ժողովուրդը պատրաստ է ինքնապաշտպանության. ընդամենն առաջնորդող ուժ է պետք։
Արմեն Այվազյան