Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Նիկոլ Փաշինյանը՝ «էթնիկ» փոքրամասնություն

Նիկոլ Փաշինյանը՝ «էթնիկ» փոքրամասնություն
02.05.2023 | 22:30

Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերով լեգիտիմ չէ։ Այսինքն, լեգիտիմ չէ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը մանդատ չի տվել, որպեսզի նա 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։

Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը մանդատ չի տվել, որպեսզի նա Բերձորի (Լաչինի) միջանցքը համարի ռուսական տարածք ու ձեռքերը լվանա այդ հարցից։

Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը մանդատ չի տվել, որպեսզի նա թուրքական նախապայմանների ներքո բավարարի ադրբեջանական պահանջները։

Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը մանդատ չի տվել, որպեսզի նրա նշանակած արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ում բանակցի ադրբեջանցի իր գործընկերոջ հետ՝ արցախահայությանը դիտարկելով որպես «էթնիկ փոքրամասնություն» Ադրբեջանի կազմում։

Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը մանդատ չի տվել, որպեսզի նա Հայաստանը դարձնի հակաիրանական ու հակառուսական տարածք և որպեսզի նա մեր երկիրը դարձնի աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, նա քաղաքական դաշտում «էթնիկ» փոքրամասնություն է։ Հիմա մենք ունենք իշխող բանդա։ Այս իրավիճակը քաղաքական հանգուցալուծում պետք է ստանա։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ