Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Նիկոլականները հանգիստ ավիրում են երկիրը՝ թքած ունենալով իրենց ընտրողի կարծիքի վրա. Արտակ Զաքարյան

Նիկոլականները հանգիստ ավիրում են երկիրը՝ թքած ունենալով իրենց ընտրողի կարծիքի վրա. Արտակ Զաքարյան
12.10.2022 | 07:25

Ինչու՞ է «թավշյա իշխանափոխությունը» մարդկանց ուղեղներում միայն մեկ հարց մեխել. «մենակ թե նախկինները չգան»: Դավաճան թավշիստների բոլոր խոստումները մոռացվել են, բայց այս մեկն ամեն առիթով թմբկահարում են:


Իրականում այդ հանրային թույնը նախորդ իշխանության վերադարձի հետ ոչ մի կապ չունի: Եթե ուշադրություն եք դարձրել, նիկոլականները հանգիստ ավիրում են երկիրը, քանդում ու հանձնում են թշնամուն ամեն ինչ: Դա անում են առանց իրենց ընտրողի աջակցության և թքած ունենալով իրենց ընտրողի կարծիքի վրա:


Սակայն, հենց ընդդիմությունն ակտիվանում է, փողոցային ակցիաներ է անում, միասնության կամ իշխանափոխության կոչեր է հնչեցնում կամ էլ մասնակցում է նախընտրական արշավների` նիկոլիզմը միացնում է հատուկ իր տգետ մասսայի համար պատրաստած «նախկինները գալիս են» կոճակը: Այդ ֆրազը այնպես է ներարկված ցածր խավի ուղեղում, ինչպես, ասենք, թմրանյութն է ազդում թմրամոլի վրա:
Սա քաղտեխնոլոգիական կարևոր մեխ է, որի միջոցով ցանկանում են աշխարհի քարտեզի վրայից վերացնել Հայաստան պետությունը: Ապագայում ոչ մի ազգ կամ պետություն հայ ժողովրդի կործանման մեղքի բաժին չի ունենալու, որովհետև բոլորն ասելու են` հայ ժողովուրդն է այդպես ուզել: Հայ ժողովուրդն է ընտրել իր կործանման ճանապարհը և չի ցանկացել հետ կանգնել դրանից:


Հատկապես վերջերս միջազգային լրատվամիջոցներում հաճախ են հայտնվում տարբեր երկրների վերլուծաբաններ, որոնք հենց այդպես էլ ձևակերպում են իրավիճակը. «Հայ ժողովուրդը շանս ունի փրկվելու, սակայն ընտրել է փաշինյանի հետևից դեպի կործանում գնալու ճանապարհը»:
Մեր վերականգնման միակ եղանակը համազգային համախմբումն է` հանուն գոյաբանական սպառնալիքի չեզոքացման, հանուն նոր, անվտանգ ու խաղաղ պետության կառուցման:
Համախմբումը պետք է ունենա մեկ բացառություն` նիկոլիզմը: Ոչ թե նիկոլականները, այլ նիկոլիզմը` որպես պառակտիչ, քայքայիչ գործոն:


Բոլոր նրանք, ովքեր կշարունակեն բարբաջել «միայն թե նախկինները չգան»` որպես պառակտիչ, թշնամական քարոզիչ պետք է պատժվեն ամենախիստ ձևով:

Դիտվել է՝ 7143

Մեկնաբանություններ