ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մի­ֆե­րի մայ­րա­մու­տը

Մի­ֆե­րի մայ­րա­մու­տը
21.07.2020 | 15:59

12-21՝ 2020, հու­լիս: Նա­հանջ տար­վա ա­մառ՝ 1921-ի ռուս-թուր­քա­կան Մոսկ­վա­յի ու Կար­սի՝ Հա­յաս­տա­նը Ադր­բե­ջա­նին ու Թուր­քիա­յին նվի­րած պայ­մա­նագ­րե­րի, ո­րոնց ժամ­կե­տը 100 տա­րի էր, 99-րդ տա­րին: Տաս­նյակ մի­ֆե­րի մայ­րա­մուտ՝ մեկ վեր­նագ­րի տակ՝ Բաք­վի խոր­տակ­ված պատ­րանք­նե­րը: ՈՒ մեկ ան­պա­տաս­խան հարց՝ ո՞վ կամ ի՞ն­չը Ա­լիևին մղեց ռազ­մա­քա­ղա­քա­կան ինք­նաս­պա­նու­թյան: Այդ­քան օր­հա­սա­կա՞ն է վի­ճա­կը, որ Իլ­համ Հեյ­դա­րո­վի­չը հույ­սը դրեց փոք­րիկ հաղ­թա­կան պա­տե­րազ­մի վրա՝ մո­ռա­նա­լով, որ Ա­լիևնե­րը պա­տե­րազ­մում չեն հաղ­թում: Թերևս միայն մեկ պա­տե­րազմ է նրանց հա­ջո­ղու­թյուն բե­րում՝ սե­փա­կան ժո­ղովր­դի դեմ:


Հու­լի­սի 21-ին ակն­հայտ է.
1. Ադր­բե­ջա­նի դի­վա­նա­գի­տու­թյան պար­տու­թյու­նը:
2. Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան պար­տու­թյու­նը:
3. Ադր­բե­ջա­նի պար­տու­թյու­նը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում:
Սկ­սենք դի­վա­նա­գի­տու­թյու­նից՝ կռ­վում պարտ­վում է պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Զա­քիր Հա­սա­նո­վը, պաշ­տո­նանկ­վում է ԱԳ նա­խա­րար Էլ­մար Մա­մե­դյա­րո­վը: Ա­լիևը նրան հրա­ժեշտ տվեց հու­լի­սի 13-ին, ցու­ցադ­րա­կան ե­լույ­թով: Այն­քան ցու­ցադ­րա­կան, որ վատ բե­մադ­րու­թյան տպա­վո­րու­թյուն թո­ղեց նրան «կորց­նե­լը»: Չի բա­ցառ­վում՝ ինքն էր պա­հան­ջել տա­նը մնալ, որ շոուն հա­մո­զիչ լի­նի: Մա­մե­դյա­րո­վի գլ­խին ամ­պե­րը կու­տակ­վել էին վա­ղուց: Որ 60-ա­մյա­կը իբրև ԱԳ նա­խա­րար նշեց, պի­տի շնոր­հա­կալ լի­նի Սեր­գեյ Լավ­րո­վին: Ադր­բե­ջա­նի ներ­կա ԱԳ նա­խա­րա­րը դի­վա­նա­գետ չէ, Ջեյ­հուն Բայ­րա­մո­վը կր­թու­թյան նա­խա­րարն էր, մաս­նա­գի­տու­թյամբ՝ տն­տե­սա­գետ: Նրա նշա­նա­կու­մը վկա­յում է, որ Իլ­համ Ա­լիևն ինքն ի­րեն է նշա­նա­կել ԱԳ նա­խա­րար: Էլ­մար Մա­մե­դյա­րովն ու­ներ 16 տար­վա աշ­խա­տան­քա­յին փորձ, հե­ղի­նա­կու­թյուն ու լա­վա­գույնս գի­տեր կոնֆ­լիկ­տի պատ­մու­թյու­նը, Ջեյ­հուն Բայ­րա­մո­վը խու­լու­կույր կա­տա­րե­լու է նա­խա­գա­հի ցու­ցում­նե­րը: Մա­մե­դյա­րո­վը չէ, Բայ­րա­մո­վը լի­նի՝ Բաք­վի ե­րա­զած սուբս­տան­տիվ բա­նակ­ցու­թյուն­նե­րը ձա­խող­վել են ու ձա­խող­վե­լու են միշտ, Հա­յաս­տանն այդ օ­րա­կար­գով չի բա­նակ­ցե­լու: ԱԳ նա­խա­րար փո­խե­լը՝ ո­չինչ, բայց դի­վա­նա­գետ­նե­րին դա­վա­ճա­նու­թյան մեջ մե­ղադ­րե­լը նոն­սենս է, երբ ինքն է նրանց ղե­կա­վա­րում: Եվ դա, և սադ­րան­քը Տա­վու­շում վկա­յում են Ա­լիևի դի­վա­նա­գի­տու­թյան պար­տու­թյու­նը: Նաև թուր­քա­կան:


Ան­կա­րան ճիգ ու ջանք չխ­նա­յեց՝ սե­փա­կան հզո­րու­թյան ևս մեկ հաս­տա­տում ստա­նա­լու Հա­յաս­տա­նի հաշ­վին: Չս­տա­ցավ: Աշ­խար­հում այլևս ոչ ոք Էր­դո­ղա­նին չի հա­վա­տում, այլ հարց է, որ հաշ­վի են նս­տում ի­րա­վի­ճա­կա­յին հար­ցե­րում, սկզ­բուն­քա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան Էր­դո­ղա­նի հետ աշ­խար­հում ոչ ոք չի գնում, սոսկ լո­կալ հար­ցեր: Հա­յաս­տա­նը լո­կալ հարց չէ, Ան­կա­րան դա գի­տի: Ամ­բողջ աշ­խար­հը գի­տի, որ Հա­յաս­տա­նը չի կա­տա­րել ու չի կա­տա­րե­լու ան­ցյալ դա­րում ըն­դուն­ված ՄԱԿ-ի ԱԽ բա­նաձևե­րը: Իսկ հի­մա ի­րա­վի­ճակ փոխ­վեց: Թուր­քիան կա­րող է աղմ­կել, շատ աղմ­կեց՝ իր դեմ է հա­նե­լու Ի­րա­նին: Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան փոխ­նա­խա­րա­րը, որ նաև ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի հրա­մա­նա­տարն է, հու­լի­սի 16-ին մեկ­նել էր Թուր­քիա: Այցն ա­վարտ­վեց հո­գե­բա­նա­կան ա­հա­բեկ­չու­թյան շր­ջա­նակ­նե­րում: Նույ­նիսկ Էր­դո­ղանն է հաս­կա­նում, որ չի կա­րող ա­ռանց պատ­ճա­ռի հար­ձակ­վել Հա­յաս­տա­նի վրա ու չս­տա­նալ այն­պի­սի քաոս, որ Սի­րիան, Ի­րաքն ու Լի­բիան ման­կա­կան հե­քիաթ կթ­վան: Ոչ միայն Ա­լիևը կկորց­նի իշ­խա­նու­թյու­նը, այլև ին­քը: Նավ­թի գնան­կու­մը Բաք­վին քա­մում է տն­տե­սա­պես, Թուր­քիան նավթ չու­նի, ու­նի անկ­ման մեջ գտն­վող տն­տե­սու­թյուն ու սո­ցիա­լա­կան պայ­թյու­նի նա­խօ­րե, որ փոր­ձում է մա­րել Սուրբ Սո­ֆիան մզ­կի­թի վե­րա­ծե­լով, հարևան եր­կր­նե­րի տա­րածք­ներ ներ­խու­ժե­լով ու մո­լե­ռանդ զանգ­վա­ծին, որ ա­մե­նավ­տան­գա­վորն է հե­ղաշր­ջում­նե­րում, ազ­գայ­նա­կան պատ­րանք­նե­րով կե­րակ­րե­լով, թե վե­րա­կան­գն­վում է Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը, սուլ­թան Էր­դո­ղա­նը ուղ­ղում է Ա­թա­թուր­քի սխալ­նե­րը: Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի դի­վա­նա­գի­տա­կան պար­տու­թյունն էր Մե­ծա­մո­րի ԱԷԿ-ին հար­վա­ծե­լու սպառ­նա­լի­քը: Դա բա­ցար­ձակ աբ­սուրդ է, որ հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյա­նը ակն­հայտ է դարձ­նում Բա­քու-Ան­կա­րա տան­դե­մի ի­րա­կան դեմ­քը՝ ա­հա­բե­կիչ պե­տու­թյուն, և ստի­պում մտա­ծել բո­լոր նրանց, որ դեռ ա­նում են պա­րի­տե­տա­յին կո­չեր:


Ադր­բե­ջա­նի ՊՆ խոս­նակ Վա­գիֆ Դար­գյախ­լիի մի­ջու­կա­յին «ա­ղե­տի» սպառ­նա­լի­քը, որ ի­րենց զեն­քե­րը «ու­նակ են բարձր ճշգր­տու­թյամբ հար­վա­ծե­լու Մե­ծա­մո­րի ա­տո­մա­կա­յա­նին, ին­չը Հա­յաս­տա­նի հա­մար կվե­րած­վի մեծ ա­ղե­տի», հու­սա­հատ հայ­տա­րա­րու­թյուն է. ե­թե Ադր­բե­ջա­նը խփում է Մե­ծա­մո­րին, մի­ջու­կա­յին ա­ղե­տի շր­ջագ­ծում են հայ­տն­վում Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը, Վրաս­տանն ու Ի­րա­նը: Այս հար­ցը ու­նի խոր­քա­յին նա­խա­պատ­մու­թյուն. ռուս ո­րոշ ադր­բե­ջա­նա­մոլ­ներ այս օ­րե­րին կաշ­վից դուրս էին գա­լիս ա­պա­ցու­ցե­լու, որ Հա­յաս­տա­նը դա­նա­կը դրել է Ադր­բե­ջա­նի կո­կոր­դին՝ գրա­վե­լով ռազ­մա­վա­րա­կան բար­ձունք ու ստո­րա­բար չի վե­րա­դարձ­նում, որ­տե­ղից կա­րող է հար­վա­ծել Թուր­քիա ու Եվ­րո­պա գազ մա­տա­կա­րա­րող խո­ղո­վա­կա­շա­րե­րին, և Թուր­քիան հա­նուն Ադր­բե­ջա­նի ու... Եվ­րո­պա­յի անվ­տան­գու­թյան պետք է մի­ջամ­տի ու կա­սեց­նի Հա­յաս­տա­նին: Հա­յաս­տա­նին նոր բար­ձունք պետք չէր՝ հար­վա­ծե­լու Ադր­բե­ջա­նի նավ­թա­տար­նե­րին ու գա­զա­տար­նե­րին, դա բազ­միցս բարձ­րա­ձայն­վել է: Հա­յաս­տա­նի խն­դի­րը իր և Ար­ցա­խի ինք­նիշ­խա­նու­թյու­նը, սահ­ման­նե­րը, անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վելն է, փաս­տա­ցի այ­սօր ՀՀ և ԱՀ բա­նակ­նե­րը կա­տա­րում են տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման խն­դի­րը: Հու­լի­սյան հար­ձա­կու­մը ՀՀ սահ­ման­նե­րի վրա ակն­հայտ դարձ­րեց, որ Ան­կա­րա-Բա­քու տան­դե­մը տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու գլո­բալ անվ­տան­գու­թյան մար­տահ­րա­վեր է, ո­րի վրա աշ­խարհն ի­րա­վունք չու­նի աչ­քե­րը փա­կել կամ ջայ­լա­մի պես գլուխն ա­վազ­նե­րի մեջ խց­կել: Հա­յաս­տա­նը կա­րող է Մե­ծա­մո­րը պաշտ­պա­նել, հար­ցը դա չէ: Հար­ցը մի­ջու­կա­յին ա­հա­բեկ­չու­թյունն է, որ նա­խա­ձեռ­նում է Բա­քուն, ու դա ոչ միայն ՄԱ­ԳԱ­ՏԷ-ի, այլև ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի ու ՆԱ­ՏՕ-ի, Հռո­մի պա­պի խն­դիրն է: ՆԱ­ՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ենս Ստոլ­տեն­բեր­գը, որ ա­ռի­թով ու ա­նա­ռիթ հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյան մա­սին, պար­տա­վոր է Ան­կա­րա­յի հար­ցը քն­նարկ­ման ա­ռար­կա դարձ­նել ա­լյան­սի խոր­հր­դում՝ ի­րա­վունք ու­նի՞ ՆԱ­ՏՕ-ի ան­դամ պե­տու­թյու­նը՝ ա­ռանց դա­շին­քի հետ խոր­հր­դակ­ցե­լու ներ­խու­ժել հարևան եր­կր­ներ և սպառ­նա­լիք­ներ տե­ղալ: Ի՞նչ է ա­նե­լու ՆԱ­ՏՕ-ն, ե­թե Թուր­քիան ներ­քաշ­վի պա­տե­րազ­մի մեջ: Սրանք հար­ցեր են, որ այլևս պետք է լի­նեն ռազ­մա­քա­ղա­քա­կան ա­լյան­սի օ­րա­կար­գում: ՆԱ­ՏՕ-ն բնավ էլ ան­զոր չէ Թուր­քիա­յի դեմ, ո­րով­հետև Թուր­քիա­յի բա­նա­կը երկ­րորդն է ՆԱ­ՏՕ-ում, ու Վա­շինգ­տո­նը ստիպ­ված է լռել՝ չկորց­նե­լու Ին­ջիր­լի­քի ռազ­մա­բա­զան, որ­տեղ կա մի­ջու­կա­յին զենք, Էր­դո­ղանն էլ սպառ­նա­ցել է՝ չեմ տա: Ռեալ պո­լի­տի­կում հար­ցերն այլ կերպ են լուծ­վում: ԱՄՆ Կոնգ­րե­սը քն­նար­կե­լու է Ադր­բե­ջա­նին ռազ­մա­կան օգ­նու­թյան դա­դա­րեց­ման հար­ցը, նույն հա­ջո­ղու­թյամբ կա­րող է ըն­թացք տալ պատ­ժա­մի­ջոց­նե­րին, որ կխեղ­դեն Թուր­քիա­յի տն­տե­սու­թյու­նը: Ե­թե Էր­դո­ղա­նը հա­մաշ­խար­հա­յին բլեֆ է ա­նում՝ դի­մե­լով շան­տա­ժի, նույն ո­ճով կա­րող է պա­տաս­խան ստա­նալ, սա Հա­յաս­տա­նի հար­ցը չէ: Գեր­տե­րու­թյուն­նե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյան հար­կա­դիր փո­փո­խու­թյան հա­սու­նա­ցած խն­դիր է: «Ընդ­դեմ Ադր­բե­ջա­նի սա­տա­րել Հա­յաս­տա­նին՝ նշա­նա­կում է սա­տա­րել ապ­րե­լու ի­րա­վուն­քը»՝ հայ­տա­րա­րել է Ֆրան­սիա­յի խոր­հր­դա­րա­նը: «Սոսկ դա­տա­պար­տել այս բա­խում­նե­րը՝ ա­ռանց մե­ղադ­րե­լու պա­տաս­խա­նա­տու­նե­րին, կն­շա­նա­կի չա­սել ո­չինչ։ Մենք բո­լորս գի­տենք, որ բա­խում­նե­րի վեր­սկ­սումն ուղ­ղա­կի հետևանք է Ադր­բե­ջա­նի բռ­նա­կալ Իլ­համ Ա­լիևի լար­վա­ծու­թյան սր­ման ռազ­մա­վա­րու­թյան»՝ կար­ծում են ֆրան­սիա­ցի­նե­րը:


Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան պար­տու­թյու­նը սոսկ կորց­րած ռազ­մա­վա­րա­կան դիր­քը չէ, Յաշ­մա­յի տա­պա­լումն է, մի­լիարդ­նե­րի ա­նօ­գուտ ծախ­սը, Հա­յաս­տանն իր ծախ­սած մի­լիոն­նե­րով սպա­նեց ադր­բե­ջա­նա­կան մի­լիարդ­նե­րով ստեղծ­ված մի­ֆը: Հու­լի­սյան պա­տե­րազ­մը տեխ­նի­կա­յի պա­տե­րազմ էր, Ադր­բե­ջա­նը ցույց տվեց, որ ու­նի, բայց չի կա­րո­ղա­նում կա­ռա­վա­րել իր մի­լիար­դա­նոց տեխ­նի­կան: 14 ԱԹՍ ենք ոչն­չաց­րել, այդ թվում իս­րա­յե­լա­կան ու­ղե­ղա­յին կենտ­րոն հա­մար­վող «Հեր­մե­սը»: Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի հետ ու­ժի դիր­քե­րից խո­սե­լը ա­նի­մաստ է՝ սա էր այս օ­րե­րի քվին­տէ­սեն­ցիան: Փաս­տա­ցի՝ մի­ջազ­գա­յին որևէ կա­ռույց չպաշտ­պա­նեց Ադր­բե­ջա­նին՝ իր քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գի­տա­կան, ռազ­մա­կան պար­տու­թյան մեջ:
Ի՞նչ ու­նենք մենք: Ցա­վոք, 4 կո­րուստ, 36 վի­րա­վոր: Շու­տա­փույթ ա­պա­քի­նում բո­լոր վի­րա­վոր­նե­րին ու խո­րին խո­նար­հում զոհ­ված­նե­րին ու նրանց հա­րա­զատ­նե­րին: Դառն է պա­տե­րազ­մի օ­րեն­քը, բայց ինչ վերց­վում է ա­րյու­նով, գրի­չով հետ չես տա:


Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը վեր­ջա­պես ըն­կա­լեց, որ իր «հան­ճա­րեղ» բա­նաձևը ի­րա­տե­սա­կան չէ, ու հայ­տա­րա­րեց. «Մենք բո­լորս պետք է ի վեր­ջո դուրս գանք հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախ­տում­նե­րի մա­սին շա­րու­նա­կա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի շր­ջապ­տույ­տից և պետք է հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պահ­պան­ման վս­տա­հե­լի մո­նի­թո­րին­գի մի­ջազ­գա­յին հա­մա­կարգ ստեղծ­վի»: Ի­մա՝ 4 տա­րի հե­տո Հա­յաս­տա­նը վե­րա­դառ­նում է Վիեն­նա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին: Այս ան­գամ՝ նոր դիր­քե­րից: Այլևս չի կա­րե­լի պա­հը կորց­նել: Բո­լոր նրանք՝ ԵՄ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՌԴ, ԱՄՆ, Ֆրան­սիա և այլ պե­տու­թյուն­ներ, որ ա­նում են պա­րի­տե­տա­յին հայ­տա­րա­րու­թյուն­ներ՝ կող­մե­րին կո­չե­լով զսպ­վա­ծու­թյան ու հրա­դա­դա­րի, պետք է հաս­կա­նան, որ ա­նի­մաստ է տուն­տու­նիկ խա­ղալ մի երկ­րի հետ, որ թի­րա­խա­վո­րում է սե­փա­կան բնակ­չու­թյա­նը, սպառ­նում մի­ջու­կա­յին ա­հա­բեկ­չու­թյամբ ու կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման շր­ջա­նում ար­հա­մար­հում ՄԱԿ-ի հայ­տա­րա­րած հրա­դա­դա­րը: Ադր­բե­ջա­նը ա­հա­բե­կիչ պե­տու­թյուն է, ո­րի հետ պետք է խո­սել միայն մի­ջազ­գա­յին ու­ժի դիր­քե­րից, ո­րով­հետև մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը Բա­քուն հաս­կա­նում է հարևան­նե­րի վրա հար­ձակ­ման ի­րա­վունք: Սա պի­տի լի­նի հայ դի­վա­նա­գի­տու­թյան խն­դի­րը: Բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով՝ ոչ միայն եվ­րո­պա­կան, այլև ա­րա­բա­կան աշ­խար­հում, որ­տեղ Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը ա­վե­լի շատ հա­կա­ռա­կորդ­ներ ու մր­ցա­կից­ներ ու­նեն, քան բա­րե­կամ­ներ: «Հարևան­նե­րի հետ 0 խն­դիր­ներ» բա­նաձևը Ան­կա­րան վե­րա­ծել է «0 հարևան՝ ա­ռանց պրոբ­լե­մի»՝ այդ թվում Ադր­բե­ջա­նի հետ: Հատ­կա­պես կարևոր խն­դիր­ներ ու­նենք լու­ծե­լու Ի­րա­նի ու Վրաս­տա­նի հետ: Ռուս-վրա­ցա­կան պա­տե­րազ­մից հե­տո Բա­քուն ու Ան­կա­րան մտան Վրաս­տան տն­տե­սա­կան նե­րու­ժով, Թբի­լի­սին վաղ թե ուշ պի­տի հաս­կա­նա, որ դա սպառ­նա­լիք է իր ինք­նիշ­խա­նու­թյանն ու տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը: Խն­դի­րը միայն Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լի­րը չէ, որ Ադր­բե­ջա­նը քայլ-քայլ բռ­նա­զավ­թում է, ազ­գա­յին ար­ժեք­ներն են, տն­տե­սու­թյան ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղու­թյուն­ներն ու նա­վա­հան­գիստ­նե­րը, որ թուր­քերն ու ադր­բե­ջան­ցի­նե­րը գնում են Վրաս­տա­նում և վրա­ցի­նե­րի ձեռ­քից վերց­նում ի­րենց տն­տե­սու­թյան ղե­կը: Էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րով բնակ­ված մարզ ու­նե­ցող Ի­րա­նը մաս­նատ­ման խն­դիր է ու­նե­նա­լու, ե­թե Հա­յաս­տա­նը իբրև վա­հան չպաշտ­պա­նի իր տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը: Թեհ­րա­նում պի­տի գի­տակ­ցեն Հա­յաս­տա­նի նշա­նա­կու­թյու­նը ի­րենց պատ­մու­թյան ու ներ­կա­յի մեջ: ՈՒ գնա­հա­տեն ռիս­կե­րը, ե­թե չեն ու­զում Ի­րաք ու Լի­բիա դառ­նալ՝ շիա Ի­րա­նը ևս բա­վա­րար նավթ ու գազ ու­նի, որ չու­նի սուն­նի Թուր­քիան:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ. Գ. ՈՒ՝ ի՞նչ: Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը ի­րենց թի­կուն­քում ու­նեն ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԲԱ­ՆԱԿ, որ ջար­դում է ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան մի­ֆե­րը և ու­ղար­կում գրո­ղի ծո­ցը նրանց ե­րա­զանք­նե­րը: Ա­ռայժմ Ադր­բե­ջա­նը ու­նի մեկ ձեռք­բե­րում՝ Մոսկ­վա­յում ադր­բե­ջան­ցի հայ­րե­նա­սեր­նե­րին հա­ջող­վել է մի եր­կու արկղ հայ­կա­կան ծի­րան ճզ­մել: Նույ­նիսկ հայ­կա­կան ծի­րա­նին հաղ­թել չի հա­ջող­վել, ադր­բե­ջան­ցի տե­րե­րը ի­րենց շու­կա­նե­րից հա­նել են հայ­կա­կան 40 բեռ­նա­տար­նե­րը, հա­յե­րը հա­վաք­վել ու ամ­բողջ ծի­րա­նը գնել են, բա­ժա­նել հի­վան­դա­նոց­նե­րին, հյու­րա­սի­րել են մոսկ­վա­ցի­նե­րին՝ ծա­նոթ ու ան­ծա­նոթ, նոր ծի­րա­նի պատ­վեր են տվել: Այլ պայ­ման­նե­րում ա­նեկ­դոտ է, բայց բնո­րոշ է եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի էթ­նիկ տար­բե­րու­թյուն­նե­րին. քոչ­վոր­նե­րի ման­րախ­նդ­րու­թյուն, ո­րին հա­կադր­վում է բնիկ ժո­ղովր­դի բնազ­դա­յին ինք­նա­կազ­մա­կեր­պու­մը: Մշ­տա­պես: Ե՞րբ են Ադր­բե­ջա­նում հաս­կա­նա­լու, որ հա­րուստ, աղ­քատ, հայտ­նի, ան­հայտ՝ հայն իր ոտ­նա­հետ­քե­րը հար­գել գի­տի: Աշ­խար­հի ցան­կա­ցած կե­տում: Նավ­թը չէ, թե­կուզ Բա­քու-Նո­վո­ռո­սիյսկ խո­ղո­վա­կա­շա­րով վերս­տին հո­սող, որ կշիռ է հա­ղոր­դում որևէ պե­տու­թյան: Սա հա­վի­տե­նա­կան ճշ­մար­տու­թյուն է: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 7526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ