...թե Նիկոլ Փաշինյանը «պրոֆիլակտիկ» միջոցառումներով իր թիմակիցներին ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին «չորով», ընդհուպ «Նիկոլական բառամթերքով» հասկացրել էր, որ ալամ աշխարհում ինքը միակ և «անգութ» ասողն է։ Հոխորտացել էր՝ ոչ մեկին չի խնայի, էլ առավել թիմում խաղեր տվողներին, տողատակերում հասկացնելով Ծառուկյանի հետ «պարտիա» սկսած Արարատ Միրզոյանին ու Տիգրան Ավինյանին։ Ասել է՝ չափները պետք է ճանաչեն։ Արարատ Միզոյանը, որը լուրջ կամուջներ էր կապել Ծառուկյանի հետ, ստիպված էր եղել «քֆուր» ուտել Նիկոլի մոտ, թե չկա նման բան։ Հիմա նույն Միրզոյանը հասկանում է, որ Նիկոլն իրեն կառափնարան է բարձրացրել` ստիպելով սահմանադրական կարգը երիցս տապալելու օրինագծերի տակ դնել իր ստորագրությունը: Արմեն Սարգսյանի վերջին հրաժարումը` ստորագրել հերթական հակասահմանադրական օրենքը, լուրջ մտորումների ու եզրահանգումների առջև է կանգնեցրել ԱԺ նախագահին։ Ասում են, թե վերջինս չի ցանկանում կամիկաձե դառնալ: