«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նորմանդական քառյակի ԱԳ նախարարները կհանդիպեն մեկ ամսից

Նորմանդական քառյակի ԱԳ նախարարները կհանդիպեն մեկ ամսից
02.05.2020 | 11:47

Ապրիլի 30-ին տեսակապով բանակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները: Կողմերը ընդգծել են փոքր առաջընթացը Մինսկի համաձայնությունների կատարման գործընթացում ու պայմանավորվել նոր հանդիպման մասին: Տեսակոնֆերանսից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին ասել է.

«Մենք արձանագրեցինք, որ Նորմանդական քառյակի Փարիզի սամիթի ամփոփիչ փաստաթղթի 9 կետերից կատարվել է, այն էլ մասնակի, միայն մեկը: Նկատի ունեմ կալանավորվածների փոխանակումը: Դեկտեմբերին ու ապրիլին երկու փոխանակում է կայացել, որոնց ընթացքում 230 մարդ է փոխանակվել Կիևի, Դոնեցկի ու Լուգանսկի միջև»: Նա նշեց Շտայնմայերի բանաձևն ուկրաինական օրենդդրության մեջ ներառելու կարևորությունը: Բանաձևը վերաբերում է Դոնբասում ընտրությունների անցկացմանը: Ռուսաստանը պնդում է, որ ընտրություններից հետո Դոնբասին պետք է հատուկ կարգավիճակ տրվի: Բայց այդ ընտրությունների անցկացման համար, Ռուսաստանի կարծիքով, անհրաժեշտ է, որ Կիևը ուղիղ բանակցություններ վարի ինքնահռչակ Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների ներկայացուցիչների հետ: Ուկրաինան հայտարարել է, որ չի պատրաստվում ուղղակի բանակցություններ վարել: Միաժամանակ՝ Ուկրաինան ծրագրում է չհրաժարվել Դոնբասում կոնֆլիկտի կարգավորման հիմնարար սկզբունքից՝ «նախ անվտանգություն»՝ հայտարարել է ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան նորմանդական քառյակի տեսակոնֆերանսկի արդյունքներով օնլայն բրիֆինգի ժամանակ: «Այսօր մենք հիմնականում քննարկել ենք անվտանգության հարցեր: Դա հիմնարար սկզբունք է՝ «նախ անվտանգություն», և մենք չենք ծրագրում նահանջել: Մենք պայմանավորվել ենք նախարարների հետ մեր շփումը շարունակել և քննարկել կարգավորման հարցերի ողջ համալիրը նորմանդական ու մինսկյան օրակարգով»՝ ասել է Կուլեբան: Նա հաղորդել է՝ քննարկման ժամանակ նշվել է, որ ԵԱՀԿ դիտորդների համար պետք է ապահովվի լիակատար ու ամբողջական հնարավորություն մտնելու օկուպացված տարածքներ և արդյունավետ կատարելու իրենց խնդիրը: «Մենք խոսել ենք ժամուկես: Ընդհանուր մթնոլորտը կառուցողական էր, երբեմն լարված, բայց մենք առաջ էինք շարժվում, անցանք օրակարգով ծրագրված բոլոր հարցերով և պայմանավորվեցինք շարունակել խոսակցությունը»՝ ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը:


Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները պայմանավորվել են հերթական բանակցություններն անցկացնել մեկ ամսից՝ նպատակ ունենալով նախապատրաստել նորմանդական քառյակի երկրների ղեկավարների հանդիպումը՝ տեղեկացրել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը: «Ոչ միայն պանդեմիան է խանգարում նոր սամիթի անցկացմանը, այլև այն, որ պայմանավորված որոշումների կատարումը բարդացել է: Նոր սամիթի պայմանը արդեն կայացած համաձայնությունների կատարումն է»՝ ասել է Մաասը: Նա հավելել է, որ Գերմանիան ու Ֆրանսիան «գոհ» են, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հաստատում են իրենց հանձնառությունը՝ կատարել փարիզյան պայմանավորվածությունները: Նա ընդգծել է, որ ապրիլի 30-ի հանդիպման նպատակը այդ գործընթացը խթանելն էր և առաջ գնալու ճնշում գործադրելը:
RFI


Հ.Գ. Իսկ ի՞նչ կարծիքի է Ֆրանսիայի ԱԳ նախարարը և ինչու՞ է Հեյկո Մաասը խոսել Գերմանիայի ու Ֆրանսիայի անունից: Կերևա մայիսի 30-ին, կամ՝ մինչ այդ: ՌԴ ԱԳ նախարարը, իմա՝ Ռուսաստանը, զարմացնում է կոնֆլիկտների կարգավորման իր բազմակի ստանդարտներով, որ ավելի ու ավելի ընդգծվում է, երբ համեմատվում են նորմանդական քառյակի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութան շրջանակներում արված հայտարարությունների հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ