Երբ Փաշինյան Նիկոլը հայտարարում է, որ ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թ. սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա, նա և նրանք, «մոռանում են» Արծվաշենի գործոնը:
Նրան և նրանց ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ 1991 թ Արծվաշենը գտնվում էր ՀԽՍՀ - ԱԽՍՀ սահմանագծի ՀԽՍՀ-ի հատվածում և, ըստ այդմ, եթե, ենթադրենք՝ Հայաստան-Ադրբեջան 1991 թ. սահմանային գծի ողջ երկայնքով Հայաստանը զորքերը հետ քաշի ապահով հեռավորության վրա, ապա Արծվաշենի հատվածում հակառակը՝ Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի Արծվաշենից նույնքան ապահով հեռավորության վրա:
Գիտի՞ նա դրա մասին: Իհարկե, գիտի:
Գիտե՞ն նրանք դրա մասին: Իհարկե, գիտեն:
Բոլորը գիտեն: Չեն բարձրաձայնում, քանզի առկա է Արծվաշենի վերջնական հանձնման համընդհանուր կոնսենսուս:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ