Ովքեր համարում են, թե 2008-ին, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտությունը» մեր ուժեղ դիրքերի պայմաններում էր, առնվազն պատկերացում չունեն, թե ինչ է թուրքական դիվանագիտությունը, թե ինչպիսի նրբություններ այն ունի։
Այսօր կարելի է դա ներկայացնել, թե իբր մենք հաղթած էինք, բայց դա կա՛մ Թուրքիան չճանաչելու, կա՛մ էլ ինքնարդարացման փորձ է։
ՈՒմ հայտնի է Ահմեդ Դավութօղլու անուն ազգանունը, առնվազն գիտի, թե նրա օրոք Թուրքիան ինչպես փոխակերպեց իր արտաքին քաղաքականությունը դեպի նեո-օսմանիզմ, իհարկե նախ փափուկ քաղաքականությամբ, իսկ հիմա` խելացի (Smart):
Ովքեր հիշողություն ունեն, առնվազն հիշում են, թե 2008-ի «ֆուտբոլային դիվանագիտությունը» ի սկզբանէ ինչքան ֆեյք էր, ինչքան բուտաֆորիկ, ինչը և հաստատեց ժամանակը։
Իսկ հիմա ազնիվ չէ, երբ Սերժ Սարգսյանը դա ներկայացնում է իբրև ձեռքբերում։
Ի դեպ, Սերժ Սարգսյանը մեծ, չափազանց մեծ ներդրում ունի Հայաստանում Թուրքիայի նկատմամբ լոյալ վերաբերմունքի ձևավորման, այդ ընթացքում բազմաթիվ ուսումնական ծրագրերով Թուրքիա ուսանողներ ուղարկելու և այլ նմանատիպ հարցերում։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ