Պատմում են, որ Հովհաննես Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է թուրքերի հետ բանակցությունների:
Ոչ մի կողմը չի ուզում զիջել:
Թուրքերից մեկն առաջարկում է.
-Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք, ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով:
Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է:
Բայց անմիջապես էլ տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և, թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով, ասում.
-Բերե՛ք ձեր փահլևանին:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը:
Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է.
-Ղազար ջան, կեռ տուր, Ղազար ջան, կեռ տուր*…
Աղայանի համբերությունը հատնում է:
-Դե հերիք է, է՛լի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի,-ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին։
*
*Կեռ տուր, կեռ տալ
1. Ծռել, կեռ ձև տալ:
2. (գավառական) Ոտքը դնելով՝ ուրիշին վայր գցել, սայթաքեցնել:
3. (փոխաբերական) Խաբել:
Կորյուն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից