Իշխանությունների բողոքների արդյունքում Facebook-ը 24 ժամով արգելափակել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի Facebook-յան էջն ու հեռացրել Տեր Պարգևին աջակցող վերջին գրառումը՝ NEWS.am-ին տեղեկացրեց Միքայել Մինասյանը։
«Քանի որ Հայաստանի՝ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունների ՝ սեփական աթոռները պահելու ուղղված գործողություններն արդեն զավեշտալի դրսևորումներ են ստանում, հարկ եմ համարում տեղեկացնել, որ Requiem-ի այսօրվա թողարկման վախից ողջ պետական ռեսուրսն օգտագործելով՝ 24 ժամով արգելափակել են իմ Facebook-յան էջը և բեմականացված բողոքների արդյունքում Facebook-ը հեռացրել է Տեր Պարգևի վերաբերյալ իմ վերջին գրառումը։ Սիրով Ձեր լրատվամիջոցին եմ փոխանցում «Requiem / 4. Ժողովուրդ» թողարկումը՝ իմ փոխարեն հեռարձակելու համար և վերահաստատում եմ վերջին գրառման մեջ նշածս յուրաքանչյուր բառ առ այն, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և նրա ծառայողների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն պատժելու է օրենքի և կյանքի ամենախիստ կանոններով։ Երանի ողորմելի վիժվածքների այս իշխանությունը նույն հետևողականությամբ զբաղվեր անհետ կորած և գերության մեջ հայտնված մեր տղաներով, Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության և մեր ժողովրդի սոցիալական խնդիրներով։ Casus belli», - նշեց նախկին դեսպանը։