Ժողովուրդ, զգո՞ւմ եք, որ մի տեսակ անհետաքրքիր, անկիրք, միօրինակ, միապաղաղ է դարձել քաղաքական պայքարը, քաղաքական դաշտը, քաղաքական կյանքը: Հիշեցի մեր անզուգական Կարապետիչին, մեր «տիեզերական մտածողությամբ օժտված» էպոսագետին, մեր էքսցենտրիկ, դերասանակաան ունակություններով օժտված մարքսիստին: Նրանք մեր քաղաքական կյանքի համեմունքը, համն ու հոտը, քաղաքական դաշտի աղն էին:
Տխուր է, տաղտկալի, անհետաքրքիր՝ առանց մարքսիստի, էպոսագետի ու առանց Կարապետիչի: Դրայվ չկա, արկածախնդրություն չկա, մարքսիզմի ուրվականի սպասում չկա, Կարապետիչի սֆինքսակերպ տեսքով «լուրջ», «քաղաքական» վերլուծությունները չկան: Է՜, չկա նախկին էնտուզիազմը: