19.07.2023|
08:14
Մանեն ու Նվարդիկն են: Իրենք չեն հանձնվում, որովհետև մեկ անգամ արդեն կորցրել են Հադրութի իրենց տունը. անտառների միջով, ոտքով մի կերպ հասել Ստեփանակերտ, ապա՝ Գորիս, հետո՝ Գյումրի, բայց նորից վերադարձել իրենց հայրենի Արցախ։ Նվարդիկը նոր է հաղթահարել քաղցկեղը, ու, չնայած, որ էրեխուն նորմալ սնունդ ու հետազոտություններ ա հարկավոր, ինչը էս պահին Արցախում չկա, բայց մեկ ա, ինքն ու իր մեծ ընտանիքը սեփական առողջության հաշվին պահում են հայոց միջնաբերդ Արցախը, ապրում են այդ հողի վրա, որ տղերքի անձնազոհությունն իզուր չլինի, որ տղերքի արյունով ազատագրված դրախտավայրը վայրենիներին բաժին չհասնի։