ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

ՅՈւՆԵՍԿՕ-ում քննարկում են Լեռնային Ղարաբաղում հուշարձանների վերականգնմանը մասնակցելու հարցը

ՅՈւՆԵՍԿՕ-ում քննարկում են Լեռնային Ղարաբաղում հուշարձանների վերականգնմանը մասնակցելու հարցը
19.11.2020 | 15:02

ՅՈւՆԵՍԿՕ-ն քննարկում է Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը մասնակցելու հավանականությունը՝ հայտնել է ՅՈւՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը:

«ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարության ղեկավարությունն, իհարկե, տեղյակ է մեր նախարարի հայտարարություններից: Հարցը քննարկվում է»,- ասել է դիվանագետը, սակայն այլ մանրամասներ չի նշել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական ԶԼՄ-ներին հարցազրույցում ընդգծել էր ԼՂ-ում մշակութային հուշարձանների վերականգնմանը ՅՈւՆԵՍԿՕ-ի միանալու անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 2791

Մեկնաբանություններ